Երևան, 25.11.2024

Կայքի հին տարբերակը

ՀԱՄԿ-ի նախագահը մասնակցեց Հայաստանի կրթության և գիտության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության խորհրդի աշխատանքներին

  Հոկտեմբերի 14-ին ՀԱՄԿ-ի նիստերի դահլիճում տեղի ունեցավ  Հայաստանի կրթության և գիտության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության խորհրդի նիստը, որտեղ քննարկվեց  Երևանի  Շենգավիթի վարչական տարածքի /նախագահ Ս.խլղաթյան/, Սպիտակի /նախագահ Զ.Կարապետյան/,  Թալինի /նախագահ  Ա.Վարդանյան/, Թումանյանի /նախագահ  Լ.Կարապետյան/  տարածքների կրթության աշխատողների արհեստակցական միությունների նախագահների հաշվետվությունները:

  Այնուհետև ՃՀՄ-ի իրավաբան Է.Մանասերյանը ներկայացրեց ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված լրացումները  և փոփոխությունները:

  Խորհրդի նիստի աշխատանքներն ամփոփեց ճյուղային հանրապետական միության նախագահ Գ.Ղարիբյանը:

  Խորհրդի  նիստի  աշխատանքներին  մասնակցում էր ՀԱՄԿ-ի նախագահ  Է.Թումասյանը, որը պատասխանեց ելույթներում բարձրացված  հարցերին: