ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ
ՀԱՆՔԱԳՈՐԾԻ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան շնորհավորում է Հայաստանի Հանրապետության լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությանը, համակարգի աշխատողներին, արհմիության անդամներին մասնագիտական տոնի` Հանքագործի և մետալուրգի օրվա կապակցությամբ, մաղթում` առողջություն, մասնագիտական նորանոր ձեռքբերումներ, հաջողություններ` ի նպաստ Հայաստանի տնտեսության համար կարևոր նշանակություն ունեցող հանքարդյունաբերության ոլորտների զարգացմանը, հանուն երկրի բարգավաճմանը և մեր ժողովրդի բարեկեցությանը:
Լավագույն մաղթանքներով`
Հայաստանի արհմիությունների
կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյան
19.07 2015թ.