ՀԱՄԿ-ը նշեց Աշխատանքի օրը
Աշխատանքի օրը Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան, նրան անդամակցող 20 ճյուղային հանրապետական միությունների արհմիութենական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնց թվում էին նաև մարզերից ժամանած արհմիութենականներ <Աշխատավոր մարդուն արժանապատիվ աշխատանք, արժանապատիվ աշխատավարձ>, <Պահանջում ենք արժանապատիվ ներկա` երիտասարդներին, արժանապատիվ ապագա` մեր երեխաներին>, <Ուժեղ արհմիություն, ուժեղ քաղաքացիական հասարակություն> պաստառներով անցկացրին երթ:
Ավանդական դարձած երթը աշխատավորների շահերն ու իրավունքերը պաշտպանող արհմիությունների հետևողական գործունեության, միասնության և համերաշխության վկայությունն է: Արհմիությունների ավելի քան 2000 անդամներ Հյուսիսային պողոտայից շարժվեցին դեպի Հանրապետության Հրապարակ:
ՖՈՏՈՇԱՐՔ
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
ՀՀ աշխատանքի եվ սոցիալական հարցերի նախարարություն
Հայաստանի Գործատուների Հանրապետական Միություն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Արհմիությունների համընդհանուր կոնֆեդերացիա
Արհմիությունների միջազգային կոնֆեդերացիա
Աշխատանքի միջազգային կազմակերպություն