Երևան, 09.02.2025

Կայքի հին տարբերակը

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃՅՈՒՂԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ

 

 

Հայաստանի արդյունաբերության աշխատողների ճյուղային հանրապետական միության աշխատանքների տարեկան ամփոփումը

 

 

  2018թ. դեկտեմբերի 4-ին տեղի ունեցավ Եվրոասիական մետաղագործների միջազգային արհմիությունների ֆեդերացիայի և Հայաստանի արդյունաբերության աշխատողների ճյուղային հանրապետական միության 2018 թվականի համատեղ հաշվետվությունը:
  Միջոցառմանը հրավիրված էին ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալ Բորիս Խարատյանը, Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ , Հանրային խորհրդի անդամ Վազգեն Սաֆարյանը, Եվրոասիական մետաղագործների միջազգային արհմիությունների ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Իսմայիլ Դուրսունը և գլխավոր քարտուղարի տեղակալ Թուռաժոն Ռաուպովը:
  Հայաստանի արդյունաբերության աշխատողների ճյուղային հանրապետական միության նախագահ Համլետ Դանիելյանը ներկայացրեց համագումարից հետո ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների հաշվետվությունը:
  Մեկ տարվա կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվությամբ հանդես եկավ նաև Եվրոասիական մետաղագործների միջազգային արհմիությունների ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Իսմայիլ Դուրսունը:
  Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանի արդյունաբերության աշխատողների ճյուղային հանրապետական միության 76 անդամներ:
  Միջոցառման վերջում Իսմայիլ Դուրսունն ու Թուռաժոն Ռաուպովը պատասխանեցին միջոցառման մասնակիցներին հետաքրքրող հարցերին:

 

 

 

 

 

04.04.2018թ.

01-25/22

ՀԱՄԿ-ի նախագահ

պարոն  Է. Ա. Թումասյանին

 

 

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

  2018թ մարտի 27-ին տեղի ունեցավ Հայաստանի արդյունաբերության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության II համագումարը:

  Համագումարի 68 պատվիրակներից Համագումարի աշխատանքներին մասնակցել են 61-ը :

  Համագումարին մասնակցել են՝ Մետաղագործների արհմիության միջազգային միավորման նախագահ՝ Ն. Շատոխինը, ՀԱՄԿ-ի նախագահ՝ Է. Թումասյանը, Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ՝ Վ. Սաֆարյանը, Հայաստանի Գործատուների միության նախագահ՝ Գ. Մակարյանը, Եվրոասիական մետաղագործների միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար՝  Ի. Դուրսունը,  գլխավոր քարտուղարի տեղակալ՝ Տ. Ռաուպովը, արհկոմների նախագահներ, բաժնետիրական ընկերությունների, պետական քոլեջների, արհեստագործական ուսումնարանների տնօրեններ: Հանրապետական  միության հաշվետվությամբ՝ արհմիության I-ին համագումարից հետո ընկած ժամանակաշրջանի կատարած աշխատանքների և համակարգի արհեստակցական կազմակերպությունների առաջիկա խնդիրների մասին զեկուցումով հանդես եկավ հանրապետական միության Նախագահ Հ.Ա. Դանիելյանը:Արհմիության վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Ա. Ա. Թոփսակալյանը:

Համագումարում ելույթ ունեցան՝

  1. Ա. Ա. Հարությունյանը - Գյումրիի «Քարհատմեքենա»ԲԲԸ –արհկոմի նախագահ
  2. Հ. Ա. Նազարեթյանը - «Արմէքսպերտիզա»ՍՊԸ –արհկոմի նախագահ
  3. Է. Գ. Մելքումյանը - «թիվ 65ռազմ. գործարան»ՓԲԸ –արհկոմի նախագահ
  4. Գ. Ա Մակարյանը - Գործատուների հանրապետական միության նախագահ
  5. Հ. Հ. Թադևոսյանը - «Նաիրիտ գործարան»ՓԲԸ –արհկոմի նախագահ
  6. Ն. Պ. Շատոխինը - Մետաղագործների միջազգային արհմիությունների հասարակական միավորման նախագահ
  7. Վ. Մ. Սաֆարյանը - Հայրենական  ապրանքարտադրողների միության նախագահ
  8. Ի. Դուրսունը - Եվրոասիական մետաղագործների միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար    
  9. Է. Ա. Թումասյանը - Հայաստանի Արհմիությունների Կոնֆեդերացիայի նախագահ

Միաձայն՝ հաշվետու ժամանակաշրջանում հանրապետական միության կատարած աշխատանքները գնահատվեց  ԼԱՎ:

Միաձայն Հանրապետական միության Նախագահ ընտրվեց  Համլետ Արիստակեսի Դանիելյանը:

Ընտրվեց Հանրապետական միության գործադիր կոմիտեի կազմը՝  բաղկացած 7 հոգուց  և

վերստուգիչ հանձնաժողովի կազմը՝  5 հոգուց:

  Հրապարակվեց արհմիության II համագումարի անունով ստացված շնորհավորական հեռագրերը, ուղերձները և բարի մաղթանքները:

 

Նախագահ            Հ.Ա. Դանիելյան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նաիրիտցիների համբերությունը հատել է

 

 

Այսօր՝ սեպտեմբերի 4-ին <Նաիրիտ գործարան> ՓԲԸ-ի աշխատակիցները  կրկին  հավաքվեցին կառավարության  շենքի մոտ: Նրանք  պահանջում էին վճարել ոչ միայն 18 ամսվա աշխատավարձերը, այլև  հստակեցնել «Նաիրիտի» հետագա ճակատագիրը։

 Թեև նաիրիտցիները ցանկանում էին իրենց  հարցերի պատասխանները լսել անձամբ ՀՀ  վարչապետից, սակայն  նրանց  հետ հանդիպեց  էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: Նա  խոստացավ, որ առաջիկա  օրերին  կվճարվեն աշխատողների մեկ ամսվա  աշխատավարձը,  իսկ մինչև սեպտեմբերի 15-ը կառավարության կողմից արդեն  իսկ  մշակված  նախագծերով կհստակեցվի նաև գործարանի հետագա  ճակատագիրը:

<Նաիրիտի> արհմիության նախագահ Հրաչ Թադևոսյանը փորձեց հանդարտեցնել Ե. Զախարյանի  պատասխանից դժգոհ  նաիրիտցիներին, կոչ անելով  համբերատար սպասել  մինչև նշված ժամկետը:

 

  

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

Եվրոասիական մետաղագործների արհմիության միջազգային ֆեդերացիայի ստեղծման 20-ամյակի կապակցությամբ ծրագրված միջոցառումների կատարման նպատակով Հայաստանի արդյունաբերության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ գործադիր կոմիտեի 18.03.2014թ. նիստի թիվ 5 որոշմամբ 2014թ. ապրիլի 4-ին ՀԱՄԿ-ի նիստերի դահլիճում տեղի ունեցավ սեմինար պարապմունք ճյուղի արհեստակցական կազմակերպությունների 75 ակտիվիստների համար:

Սեմինարին հրավիրվել եւ  մասնակցում էին Եվրոասիական մետաղագործների արհմիության միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Մեհմետ Սոյուպեկը (Թուրքիա), գլխավոր քարտուղարի տեղակալներ` Թուրաժոն Ռաուպովը (Թուրքիա) եւ Ալեքսանդր Պանիչեվը (Ռուսաստան):

Սեմինարի մասնակիցները ապահովված էին անհրաժեշտ գրենական պիտույքներով, արհմիութենական աշխատանքներին վերաբերող գրականությամբ, նորմատիվային փաստաթղթերով: Ունկնդիրներին հատկացվեցին նաև Եվրոասիական մետաղագործների արհմիության միջազգային ֆեդերացիայի հիմնադրման 20-ամյակին նվիրված հոբելյանական '' ծՏՉօռ ՍՏվՑՌվպվՑ'' ամսագիրը, որում լուսաբանված էին ֆեդերացիայի անցած ուղու եւ ձեռքներումների մասին: Ամսագրում տպագրված է նաև Հայաստանի արդյունաբերության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ կողմից աշխատողների աշխատանքային, սոցիալ-տնտեսական եւ իրավական խնդիրների լուծման ուղղությամբ Հանրապետական միության նախագահ` Հ.Ա.Դանիելյանի հոդվածը:

Սեմինարի աշխատանքը բացեց եւ հյուրերին ու ունկնդիրներին ողջունեց ՃՀՄ նախագահ`Հ.Ա.Դանիելյանը:

Դասախոսություններով հանդես եկան Եվրոասիական մետաղագործների արհմիության միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար` Մեհմետ Սոյուպեկը, գլխավոր քարտուղարի տեղակալներ` Թուրաժոն Ռաուպովը եւ Ալեքսանդր Պանիչեվը, որոնք մանրակրկիտ վերլուծեցին այն առաջավոր փորձը, որը նրանք ձեռք են բերել աշխատավորների սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման ասպարեզում անցած 20 տարիների ընթացքում:

Ունկնդիրների կողմից դասախոսներին տրվեցին բազմաթիվ ու բազմապիսի հարցեր միջազգային ֆեդերացիայի, □Թուրք-մետալ□ սկզբնական արհեստակցական  կազմակերպության գործունեության մասին, որոնք վերաբերում էին արհմիության անդամների իրավունքների պաշտպանությանը, նրանց երաշխիքներին, կոլեկտիվ պայմանագրերի կատարման վերահսկմանը եւ այլն:

Բոլոր հարցերին տրվեցին սպառիչ եւ գործնական պատասխաններ, ինչը գոհունակությամբ ընդունվեց սեմինարի մասնակիցների կողմից:

Հյուրերը այցելեցին Մատենադարան, Էջմիածին, Երեւանի կոնյակի գործարան, Խոր-Վիրապ, Սեվան, Դիլիջան, ծանոթացան հանրապետության տեսարժան վայրերին:

Հյուրերին ընդունեց Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ` Է.Ա.Թումասյանը,որը  վերջում  հուշանվերներ հանձնեց եւ  հույս հայտնեց, որ կշարունակվեն երկու արհմիութենական կառույցների համատեղ գործունեությունը ի շահ երկու արհմիությունների կապերի ամրապնդմանը եւ շնորհակալություն հայտնեց Եվրոասիական մետաղագործների արհմիության միջազգային  ֆեդերացիայի 20-ամյակին նվիրված  միջոցառումներին հրավեր ուղարկելու համար:

Սեմինարի աշխատանքը նպաստեց նոր առաջավոր փորձի ձեռք  բերման, արհմիութենական աշխատանքների բարելավման եւ նրանց գործունեությունը միջազգային ու եվրոպական ստանդարտներին համապատասխան կառուցելու ուղղությամբ:

Սեմինարի արդյունքներն  ամփոփեց եւ հյուրերին ու ունկնդիրներին շնորհակալական  խոսքով դիմեց Հանրապետական միության նախագահ`Հ.Ա.Դանիելյանը եւ հույս հայտնեց, որ պարապմունքների ընթացքում ձեռք բերած գիտելիքներն ու առաջավոր փորձը արհմիութենական ակտիվիստները լայնօրեն կկիրառեն իրենց ամենօրյա գործնական աշխատանքում:

 

ՆԱԽԱԳԱՀ`         Հ.Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ

 

 

Ընդհանուր  հոգսեր և դրանց  լուծման  միասնական  ուղիներ

 

Աշխատանքի  միջազգային  կազմակերպության ֆինանսական աջակցությամբ և Industrial Global Union միջազգային  արհմիութենական  կազմակերպության հովանավորությամբ 2013 թ.  հոկտեմբերի 19-21-ը Ալավերդի-Ձորագետ  ավանում  գտնվող  Թուֆենկյան հյուրանոցային  համալիրում առաջավոր փորձի փոխանակման  նպատակով  Հայաստանի արդյունաբերության աշխատողների և Վրաստանի  մետալուրգիական,  լեռնային  և քիմիական արդյունաբերության արհմիությունների ակտիվիստների համար անցկացվեց սեմինար:

Սեմինարի կազմակերպչական աշխատանքներն իրականացրեց   Հայաստանի արդյունաբերության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների  ճյուղային  հանրապետական  միությունը: Բացման  խոսքով  հանդես  եկավ Հայաստանի արդյունաբերության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների  ճյուղային  հանրապետական  միության  նախագահ Համլետ Դանիելյանը նշելով, որ երկու արհմիությունների ձեռք  բերած առաջավոր փորձի փոխանակումը սեմինարի  մասնակիցների  համար նոր  խթան  կհանդիսանա աշխատավոր  մարդու աշխատանքային, սոցիալական  և  իրավական  շահերի առավել արդյունավետ  պաշտպանության  գործում:

Սեմինարի  մասնակիցներին ողջունեց  նաև Վրաստանի մետալուրգիական,  լեռնային  և քիմիական արդյունաբերության  աշխատողների հանրապետական  կոմիտեի  նախագահ Թ.Ջ. Դոլաբերիձեն:

Սեմինարի դասախոս, ԱՊՀ երկրներում Industrial Global Union միջազգային  արհմիութենական  ներկայացուցիչ, սոցիոլոգիայի դոկտոր Վ.Ա.Բորիսովը հանգամանորեն  ներկայացրեց աշխատավորների  շահերի  պաշտպանության  գործում նրանց առջև ծառացած խնդիրներն ու դրանց  հաղթահարման ուղիները:

Սեմինարի 2-րդ մասն ամբոջովին նվիրված էր  գործնական աշխատանքին: Հայ  և  վրացի արհմիության աշխատողներն ու  գործարարները բանավեճի ընթացքում ներկայացրին իրենց  մոտեցումները, այնուհետև ունկնդիրները  բաժանվելով առանձին  խմբերի ներկայացրին  արհմիութենական  կազմակերպությունների  մարտունակությունը  բարձրացնելու, առաջավոր աշխատանքի փորձը  ներդնելու, արհմիութենական  անդամների թիվը  բազմապատկելուն  միտված  իրենց նկատառումները:

Հայ- և վրացի  պատվիրակությունների կողմից   հուշանվերների փոխանակումից  հետո սեմինարի  մասնակիցներն այցելեցին Դսեղ  գյուղում գտնվող Հ.Թումանյանի  տուն- թանգարան, ծանոթացան նաև Լոռի մարզի  տեսարժան  վայրերին:

 Սեմինարի արդյունքների ամփոփման  ժամանակ Հ.Դանիելյանն ու Թ.Ջ. Դոլաբերիձեն հույս հայտնեցին, որ ձեռք  բերված  գիտելիքները  կներդրվեն երկու  ժողովուրդների աշխատավորների միջև բարեկամության  և համերաշխության ամրապնդման,  նրանց շահերի  պաշտպանության  գործում,  ինչպես  նաև կնպաստեն արհմիութենական  կազմակերպությունների  մակարդակի  բարձրացմանը:

 

Եթե  քննադատում են, ուրեմն  գործ ենք անում

Հարցազրույց Հայաստանի արդյունաբերության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների  ճյուղային  հանրապետական  միության  նախագահ Համլետ Դանիելյանի  հետ

 

-Պարոն  Դանիելյան, խորհրդային  տարիներին իր հզոր արդյունաբերությամբ  հայտնի Հայաստանին  կհաջողվի վերագտնել նախկին հզորությունն ու  հեղինակությունը:

 

-Հայաստանն, իրոք հզոր էր իր  քիմիական  ու  մեքենաշինական արդյունաբերությամբ, սակայն  անկախացումից  հետո սկսված վայրի սեփականաշնորհման գործընթացի  արդյունքում  բազմաթիվ  մեքենաշինական ձեռնարկություններ թալանվեցին ու  չնչին  գումարներով վաճառվեցին` դառնալով առևտրի կենտրոններ: Պահպանվեցին միայն արդյունաբերական  մի շարք փոքր ու  միջին շուրջ 25-30 գործարաններ, որոնք սակայն նախկին  հզորությամբ չեն աշխատում: Մեքենաշինության  ոլորտի  նախկին 80 արհմիութենական կազմակերպությունների փոխարեն այսօր մնացել են 63-ը, կտրուկ նվազել է նաև արհմիության  անդամաների թիվը` 50 հազարից  դառնալով 12 հազար:

 

- Այս  տարիների  ընթացքում ինչ  գործունեություն է  ծավալել  Ձեր ղեկավարած ՃՀՄ-ն:

 

2013թ. մայիսի 16-ին կայացավ  Հայաստանի մեքենաշինարարների և սարքաշինարարների, ինչպես  նաև Հայաստանի քիմիական  արդյունաբերության  ճյուղերի աշխատողների արհեստակցական  կազմակերպությունների ճյուղային  հանրապետական միության  հիմնադիր համագումարը, որտեղ  որոշում  ընդունվեց  միավորել երկու  միությունները նոր անվանումով` Հայաստանի արդյունաբերության  աշխատողների արհեստակցական կազմակերպությունների  ՃՀՄ: Համագումարի  ընթացքում ձևավորված  գործկոմի առաջին  նիստում հաստատվել են հասարակական  կարգով  գործող քաղաքային  կոմիտեներ Գյումրի, Վանաձոր, Չարենցավան  և Հրազդան քաղաքների համար: Գործկոմի  նիստում  հաստատվեց  նաև մեր  միության  դրոշի, պատվոգրքի, պատվոգրի, ոսկե պատվավոր կրծքանշանի կանոնադրությունները:

Մեր  միությունն ամեն  տարի միջազգային արհմիութենական  կազմակերպությունների, ՀԱՄԿ-ի  և իր միջոցներով կադրերի բաժինների վարիչների,  աշխատանքի  պաշտպանության և անվտանգության  տեխնիկայի  ինժեներների, հաշվապահների, արհմիութենական  կազմակերպությունների նախագահների  և երիտասարդ ակտիվիստ- ների համար անցկացնում է սեմինարներ: Հայաստանի արդյունաբերության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների  ՃՀՄ-ի կազմում ընդգրկված ձեռնարկությունների  հետ ամեն  տարի  կնքվում են  կոլեկտիվ  պայմանագրեր:

 

նչ  քայլեր են  հարկավոր  արհմիությունների, մասնավորապես սկզբնական  արհմիութենական  կազմակերպությունների գործունեությունն ակտիվացնելու համար:

-Վերջին շրջանում հաճախ են քննադատվում ինչպես ՀԱՄԿ-ն, այնպես և ճյուղային  հանրապետական  միությունները: Եթե  քննադատում են, ուրեմն  գործ ենք անում, իսկ  գործելով սովորում,  կատարելագործվում ու  հզորանում ենք: Մեր  նպատակը աշխատավորների  շահերի  պաշտպանությունն է,  մեզանից է  կախված` կկարողանանք գործել  ժամանակի  պահանջներին  համահունչ, կկարողանա±նք  մեզանից թոթափել կաբինետային արատավոր աշխատաոճը, սկզբնական  կազմակերպություններին ներառել մեր ծավալուն աշխատանքների  շրջանակում:

 

 

-Մեր զրույցի ընթացքում ասացիք, որ  Հայաստանի արդյունաբերության աշխատողների և Վրաստանի  մետալուրգիական,  լեռնային  և քիմիական արդյունաբերության արհմիությունների ակտիվիստների հետ համատեղ անցկացրել եք սեմինար:  Տպավորությունն ինչպիսին է:

 

-Հոկտեմբեր ամսին Վրաստանի  մեր գործընկերներին  համատեղ սեմինար անցկացնելու նպատակով  հրավիրեցինք Հայաստան: Ալավերդի-Ձորագետ  ավանում  հոկտեմբերի 19-21-ը Հայաստանի 13 և Վրաստանի 12 արհմիութենական  ակտիվիստներ քննարկեցին և բանավեճի միջոցով բացահայտեցին արհմիությունների առջև ծառացած  խնդիրների  լուծման ուղիները, թե  ինչ է  հարկավոր անել  արհմիութենական  կազմակերպությունների  մարտունակությունը  բարձրացնելու, առաջավոր աշխատանքի փորձը  ներդնելու, արհմիութենական  անդամների թիվը  բազմապատկելու ուղղությամբ: Համոզված եմ, որ երկու արհմիությունների միջև առաջավոր փորձի փոխանակումը սեմինարի  մասնակիցների  համար նոր  խթան  կհանդիսանա աշխատավոր  մարդու աշխատանքային, սոցիալական  և  իրավական  շահերի առավել արդյունավետ  պաշտպանության  գործում: Ի դեպ, Վրաստանի պատվիրակության  կազմում  հիմնականում երիտասարդներ էին,  ի  տարբերություն  մեզ,  սակայն  մենք  նրանց գերազանցեցինք  մեր փորձով ու  գիտելիքներով,  ինչի մասին անկեղծորեն արտահայտվեցին նաև  հյուրերը:

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

             

Հայաստանի մեքենաշինարարների և սարքաշինարարների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ-ի  և Ֆրիրիխ Էբերտ հիմնադրամի հասյաստանյան մասնաճյուղի աջակցությամբ 2013թ. ապրիլի 19-21-ը Դիլիջան քաղաքում ճյուղի ձեռնարկությունների և բաժնետիրական ընկերությունների աշխատանքի պաշտպանության,անվտանգության տեխնիկայի և արտադրական սանիտարիայի բնագավառի թվով 25 բաժնի վարիչների (անվտանգության տեխնիկայի ինժեներների) համար անց են կացվել սեմինար պարապմունք:
 Սեմինար պարապմունքի դասախոսներ են հաստատվել ՀԱՄԿ-ի  նախագահի տեղակալ Բ.Խարատյանը, ՀԱՄԿ-ի սոցիալ-տնտեսական և աշխատանքի պաշտպանության բաժնի վարիչ Կ.Մադոյանը, ՃՀՄ փոխնախագահ Ռ.Կարապետյանը, ովքեր  ուսուցման ծրագրի շրջանակներում ունկնդիրներին ներկայացրել են  աշխատանքի պաշտպանության և անվտանգության տեխնիկայի ապահովման այն հիմնախնդիրներն ու պահանջները, որոնք ներառում են իրավական, սոցիալ-տնտեսական, կազմակերպական-տեխնիկական, սանիտարահիգիենիկ, բուժկանխարգելիչ, վերականգնողական և մի շարք այլ միջոցառումներ, որոնց լիարժեք իրականացումն աշխատողների համար կապահովի պատշաճ, անվտանգ ու առողջության համար անվնաս աշխատանքային պայմաններ:
Սեմինարի մասնակիցների համար ձեռք են բերվել և բաժանվել համապատասխան քանակի  մասնագիտական գրականություն և գրենական պիտույքներ:  
 ՀԱՄԿ-ի սոցիալ-տնտեսական և աշխատանքի պաշտպանության և ճյուղի ՙԱՄՓ-ԱՏՓ՚ՍՊԸ աշխատանքի պաշտպանության և անվտանգության տեխնիկայի ապահովման բաժինների կողմից ևս  հատկացվել են  զգալի թվով նախազգուշացնող և կանխարգիչ դիտողական նյութեր, հրահանգներ: 
 Սեմինարը անցկացվել է նաև գործնական պարապմունքների ձևով, որի   ընթացքում մասնակիցները բաժանվելով առանձին խմբերի, իրենց առաջարկություններն ու կարծիքները ներկայացրեցրել են  տրամադրված դիտողական նկարներում, թե ինչպիսի խախտումներ կան թույլ տված անվտանգ աշխատանքի կազմակերպման գործում և ի՞նչ պետք է արվի դրանք բացառելու համար:
Ժյուրին ամփոփելով խմբերին տրամադրված դիտողական նկարներում անվտանգ աշխատանքի և առողջության համար անվնաս պայմանների ստեղծման գործում միտումնավոր ձևով թույլ տված սխալները, որոնց հետևանքով անխուսափելի են արտադրական վտանգների առաջացումը, հայտնաբերեց, որ   ունկնդիրները դասախոսությունների ընթացքում ի՞նչ չափով են յուրացրել իրենց մատուցած նյութը և ի՞նչպես են տիրապետում ներկայացված իրավիճակին: Սպասումները բավականաչափ գոհացուցիչ էր: Առավել հիմնավոր պատասխաններ և առաջարկություններ տված մասնակիցներից թվով 11 հոգի պարգևատրվել են  հուշանվերներով:

Սեմինարի ընթացքում  իրենց առաջավոր փորձի մասին հաղորդումներով հանդես եկան ՙԱՄՓ-ԱՏՓ՚ ՍՊԸ աշխատանքի պաշտպանության բաժնի վարիչ Ա.Գադուկյանը և ՙՆաիրիտ ԳԱՄ՚ ԲԲԸ աշխատանքի պաշտպանության բաժնի վարիչի տեղակալ Ջ.Այվազյանը:                                                            
 Արդյունաբերությունում  երկարամյա անբասիր աշխատանքի, ակտիվ հասարակական-արհմիութենական գործունեության և ձեռնարկությունում աշխատանքի պաշտպանության, անվտանգության տեխնիկայի և արտադրական սանիտարիայի աշխատանքները լավագույն ձևով կազմակերպելու համար` ՙՉարենցավանի հաստոցաշինական գործարան ՚ԲԲԸ և ՙՁուլակենտրոն՚ ԲԲԸ անվտանգության տեխնիկայի գծով ճարտարագետներ Մ.Աղաբեկյանը և Ս.Գասպարյանը Հանրապետական միության կողմից   պարգևատրվել են   ՃՀՄ-ի  պատվոգրով և  հուշանվերներով, իսկ  ծննդյան տարելիցի օրվա կապակցությամբ ՙԵրֆրեզ՚ ԲԲԸ անվտանգության տեխնիկայի գծով ճարտարագետ Ա.Թոփսակալյանը`   նվերով:
Մասնակիցները սպառիչ պատասխաններ ստացան իրենց հուզող հարցերի վերաբերյալ: 
Ճյուղային հանրապետակամ միության նախագահ `Հ.Դանիելյանը համոզմունք հայտնեց, որ ունկնդիրների կողմից ձեռք բերած գիտելիքները ի սպաս կդրվեն տեղերում աշխատանքի պաշտպանության և անվտանգության տեխնիկայի ապահովման խնդիրներն ավելի բարձր մակարդակի վրա դնելու համար և խոստացավ նման կարգի սեմինար պարապմունքները դարձնել շարունակական:                              

ՃՀՄ   ՆԱԽԱԳԱՀ                              Հ. Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ

 

ՀԱՂՈՐԴՈՒՄ

 

 2011թ. սեպտեմբերի 28-ին տեղի ունեցավ ՀՀ մեքենաշինարարների և սարքաշինարարների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության 3-րդ համագումարը:

 Համագումարի 84 պատվիրակներից մասնակցում էին 78-ը:

 Համագումարին հրավիրված և մասնակցում էին՝ Մետաղագործների արհմիության միջազգային միավորման նախագահ՝ Ն.Շատոխինը, ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալ՝ Բ.Խարատյանը, ՀՀ Հանրային խորհրդի նախագահ՝ Վ.Մանուկայանը, Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ՝ Վ.Սաֆարյանը, Հայաստանի Գործատուների միության նախագահ՝ Գ.Մակարյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության վարչության պետ՝ Հ.Միրզոյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ՝ Ա.Խեչոյանը, արհկոմների նախագահներ, բաժնետիրական ընկերությունների, պետական քոլեջների և արհեստագործական ուսումնարանների տնօրեններ, ՀՀ թերթերի և հեռուստաալիքների լրագրողներ:

 Համագումարը բացեց Հանրապետական միության նախագահ՝ Հ.Դանիելյանը, որի առաջարկմամբ մեկ րոպե լրությամբ նրա բոլոր մասնակիցները հարգեցին նախորդ համագումարից հետո ընկած ժամանակաշրջանում կյանքից հեռացած արհմիութենական և տնտեսական աշխատողների հիշատակը:

 Այնուհետև շնորհավորական խոսք ասվեց ճյուղի երկու աշխատողներին, որոնք ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել են «Անանիա Շիրակացի» մեդալով:

 Հանրապետական միության հաշվետու ժամանակաշրջանում կատարած աշխատանքների և առաջիկա խնդիրների մասին զեկուցումով հանդես եկավ Հանրապետական միության  նախագահ՝ Հ.Դանիելյանը, որը վերլուծության ենթարկեց հաշվետու ժամանակաշրջանում Հանրապետական միության բոլոր ձեռքբերումներն ու բացթողումները և նախանշեց ուղիներ առաջիկա հինգ տարիների ընթացքում Հանրապետական միության աշխատանքները ավելի բարձր մակարդակի հասցնելու ուղղությամբ:

 Համագումարին հաշվետվություն տվեց նաև Հանրապետական միության վերստուգիչ հանձնաժողովը:

 Զեկուցումների շուրջ ծավալված մտքերի փոխանակությանը մասնակցեցին «Չարենցավանի հաստոցաշինական գործարան»ԲԲԸ արհկոմի նախագահը, «Ինտերստանոկ» ԳԱԲ ԲԲԸ գլխավոր տնօրենը, Վանաձորի «Ավտոգեն-Մ»ՍՊԸ արհկոմի նախագահը, Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահը, Գյումրիի «Քարմշակմեքենա»ՓԲԸ արհկոմի նախագահը, Հայաստանի գործատուների  միության նախագահը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության վարչության պետը, ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալը, Մետաղագործների արհմիության միջազգային միավորման նախագահը, որոնք բոլոն էլ բարձր գնահատեցին հաշվետու ժամանակաշրջանում Հանրապետական միության կատարած  աշխատանքը և նորընտիր Հանրապետական միության ուշադրությունը հրավիրեցին այն  խնդիրների իրագործմանը, որոնք տեղ էին գտել հաշվետու զեկուցման մեջ ու միաժամանակ նշեցին այն ձեռքբերումներն  ու   դժվարությունները, որոնք առկա են իրենց աշխատանքներում և այն ուղիները որոնցով նորընտիր Հանրապետական միության աջակցությամբ ակնկալում են դրանք իրագործել:

 Համագումարը միաձայն Հանրապետական միության հավետու ժամանակաշրջանում կատարած աշխատանքը  գնահատեց բավարար, ընդունեց ծրագրային որոշում և հաստատեց Հանրապետական վերստուգիչ հանձնաժողովի զեկուցումը ու նոր խմբագրությունով ճյուղային հանրապետական միության կանոնադրությունը: Համագումարը միաձայն Հանրապետական միության նախագահ ընտրեց Հ.Ա.Դանիելյանին: Ընտրվեց Հանրապետական  միության նախագահության կազմ բաղկացած 9 հոգուց և Հանրապետական վերստուգիչ հանձնաժողովի կազմ բաղկացած 5 հոգուց:

 Ընթացիկ տարվա մայիս-հուլիս ամիսներին ճյուղի արհեստակցական կազմակերպություններում անցկացված հաշվետու և ընտրական ժողովներում կոլեկտիվների կողմից առաջարկվել են Հանրապետական միության խորհրդի կազմում ընտրել արհեստակցական կազմակերպությունների նախագահներին, ինչը համապատասխան որոշմամբ ընդունվեց համագումարի կողմից:

 Արհմիության 3-րդ համագումարի  անունով ստացվել էին շնորհավորական հեռագրեր, ուղերձներ և բարի մաղթանքներ՝

ՀՀ վարչապետ՝ Տ.Սարգսյանից

Մետաղագործների արհմիության միջազգային միավորման նախագահ՝ Ն.Շատոխինից

ՀԱՄԿ-ի նախագահ՝ Է.Թումասյանից

Մետաղագործների արհմիության  միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար՝ Յուրկի Ռայնայից

Եվրաասիական մետաղագործների արհմիության միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար՝ Ա.Պանիչևից:

 «Հայաստան» շաբաթաթերթի 22.09.2011թ. թիվ 18 համարում Հանրապետական միության անցած ժամանակաշրջանում կատարած աշխատանքների մասին թղթակցությամբ հանդես են եկել՝ Հանրապետական միության նախագահը, մի շարք բաժնետիրական ընկերությունների տնօրեններ և արհկոմների նախագահներ, իսկ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի 29.09.2011թ. համարում լուսաբանվել է հանրապետական արհմիության գործունեությունը: Համագումարի աշխատանքները լուսաբանվել է նաև  Ա1+ հեռուստաալիքով:

 

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2011թ. սեպտեմբերի 3-ի N190-Ա հրամանագրով Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ, տնտեսության բնագավառում երկարամյա և արդյունավետ գործունեության համար Հայաստանի մեքենաշինարարների և սարքաշինարարների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Համլետ Արիստակեսի Դանիելյանը պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով:
 Շնորհավորում ենք մեր գործընկերոջը պետական բարձր պարգևի արժանանալու կապակցությամբ: