Երևան, 09.02.2025

Կայքի հին տարբերակը

ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈԼՈՐՏԻ, ՍՆՆԴԻ և ՁԿՆԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃՅՈՒՂԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ

 

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի

նախագահ պարոն Է. Թումասյանին

 

  2011 թվականի հոկտեմբերի 22-ին Ջերմուկ քաղաքի «Արարատ» առողջարանում տեղի ունեցավ Հայաստանի սննդի արդյունաբերության և սպասարկման ոլորտի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության 6-րդ համագումարը:Ընտրված 50 պատվիրակներից համագումարի աշխատանքներին մասնակցում էին 49 հոգի և 22 հրավիրվածներ` մասնակցում էին տնօրեններ, արհկոմի նախագահներ և արհմիության ակտվիիստներ:

  Համագումարի աշխատանքները սկսվեց ՀԱՄԿ-ի ուղերձով որը ներկայացրեց Հայաստանի արհմիություննեի կոնֆեդերացիայի աշխատակազմի անդամ կազմակերպությունների հետ տարվող աշխատանքների և հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ Սաթենիկ Ղարախանյանը:

  Համագումարում հաշվետու զեկուցումով հանդես եկավ ճյուղային հանրապետական միության նախագահ Խ. Առաքելյանը, ով ամբողջությամբ վերլուծեց ճյուղային հանրապետական միության գործունեությունը և նախանշեց հետագա անելիքների իրագործման ծրագիրը: Համագումարում ելույթ ունեցողներ Ռ. Պետրոսյանը, Ս. Ղարիբյանը, Ս. Գրիգորյանը, Է.Ղազարյանը և Ա. Կարապետյանը, հիմնականում իրենց ելույթներում շոշափեցին գործատու-արհմիություն փոխհարաբերության, գործատու-ճյուղային հանրապետական միության համագործակցության, արհմիության անդամների իրավական և սոցիալ-տնտեսական շահերի պաշտպանության ու ճյուղային միության կառուցվածքային միասնության ապահովմանը:

  Համագումարը ճյուղային հանրապետական միության կանոնադրության 16 հոդվածներում կատարեց փոփոխություններ և լրացումներ, որոշեց շարունակել անդամակցությունը ՀԱՄԿ-ի հետ:

  Ճյուղային Հանրապետական միության կատարած աշխատանքը գնահատվեց բավարար, հաստատվեց վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունը,հինգ տարի ժամկետով ճյուղային հանրապետական միության նախագահ վերընտրվեց Խ. Վ. Առաքելյանը, նախագահի տեղակալ` Ռ. Բ. Փարսադանյանը:

 

   Նախագահի տեղակալ   Ռ. Փարսադանյան