ԿՈՄՈՒՆԱԼ - ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏի ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃՅՈՒՂԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Տարեմուտին տեղի ունեցավ ՃՀՄ նախագահության ընդլայնված նիստը: Խոսվեց արված և չարված աշխատանքների մասին, նաև 2020 թվականի անելիքների մասին: Անելիքները շատ են, բայց իրականանալի` «Անհրաժեշտ է ուժեղ կամքի ուժ և նպատակասլացություն»-այս խոսքերով եզրափակեց նիստը ՃՀՄ նախագահ տիկին Հարությունյանը:
ՃՀՄ նախագահության և վերստուգիչ հանձնաժողովի անդամների համար կազմակերպվեց տոնական հյուրասիրություն և հանձնվեցին Նոր Տարին խորհրդանշող նվերներ:
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Հավաքին հրավիրված էր ՀԱՄԿ -ի Կազմակերպաուսումնական կենտրոնի ղեկավար Էլեն Մանասերյանը: Նա խոսեց արհմիությունների գործառույթների մասին, առաջատար երկրներում երիտասարդների դերի և կատարած աշխատանքների մասին, նշեց Հայաստանյան արհմիությունների առանձնահատկությունները, թե ինչպես կարելի է երիտասարդ աշխատողներին շահագրգռել և ներգրավել արհմիության շարքերում:
Երիտասարդներին Նոր Տարվա կապակցությամբ շնորհավորեց ճՀՄ նախագահ Սեդա Հարությունյանը:
Երիտասարդների համար կազմակերպվեց տոնական հյուրասիրություն, բոլորը ստացան Նոր Տարին խորհրդանշող նվերներ:

«ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆԸ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՇԱՐԺԱՌԻԹՆԵՐԸ»
27 - 28 հոկտեմբերի 2018թ.

Սեմինարը բացեց և ծավալուն ելույթ ունեցավ ՃՀՄ նախագահ Սեդա Հարությունյանը: Նա մանրամասնորեն խոսեց արհեստակցական կազմակերպությունների ստեղծման, պատմության և նրանց իրավունքների ու պարտավորությունների մասին: Նա իր ելույթում նշեց շատ կարևոր մի հարց, որ ժամանակակից աշխարհում, ներկայիս տնտեսության ինովացիոն զարգացման պայմաններում առանց ուժեղ երիտասարդական բաղադրիչի հնարավոր չէ արհմիության դիրքերի ամրապնդումը, նրանց ազդեցության ուժեղացումը սոցիալ-տնտեսական գործընթացների վրա:
Բովանդակալից և հետաքրքիր զեկուցումով հանդես եկավ ճյուղային միության նախագահի հասարակական կարգով տեղակալ, ՀԱՄԿ –ի խորհրդի անդամ` Վալյա Վարդանյանը: Նա շատ ուսուցանող ձևով` ֆոտո նկարներով պատմեց տարբեր երկրների երիտասարդական խմբերի գործունեության մասին, որից հետո անցկացվեց խմբային աշխատնքներ և հաղթողները պարգևատրվեցին հուշանվերներով:
Սեմինարը վերջացավ բուռն մտքերի փոխանակությամբ ու բազմաթիվ հարց ու պատասխաններով:
Վերջում սեմինարի մասնակիցներին բաժանվեցին գրություններ արհեստակցական կազմակերպությունների գործունեության վերաբերյալ:


ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Ս/թ հունիսի 5-8-ը ՃՀՄ նախագահ Սեդա Հարությունյանը գտնվում էր Բելառուսի մայրաքաղաք Մինսկում` Ռուսաստանի միջազգային արհմիությունների միավորման խորհրդի նիստին մասնակցելու նպատակով: Ներկաների խնդրանքով տիկին Հարությունյանը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած «թավշյա հեղափոխությամբ» իշխանափոխության մանրամասները և նոր կառավարության առաջին քայլերը:
Նիստի ընթացքում կնքվեց Համագործակցության Հուշագիր Բելառուսի տեղական արդյունաբերության, կոմունալ-կենցաղային ձեռնարկությունների արհեստակցական միության և Հայաստանի կոմունալ-կենցաղային ձեռնարկությունների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության միջև:
ՃՀՄ նախագահ Սեդա Վահանի Հարությունյանը Արհմիությունների համադաշնության կոնֆեդերացիայի կողմից պարգևատրվեց «Արհմիությունների համադաշնության» 25 -ամյակի մեդալով:
Տեղեկատվություն
2018թ. մարտի 15-ին տեղի ունցավ Արհմիության ՃՀՄ նախագահության հերթական նիստը:
Մարտի 8-ի` Կանանց միջազգային օրվա և Ապրիլի 7-ի Մայրության և գեղեցկության տոների կապակցությամբ, նախագահության նիստին հրավիրված էին նաև ՃՀՄ վերստուգիչ հանձնաժողովի անդամները և ճյուղի արհմիութենական աշխատանքներում ակտիվություն ցուցաբերած կանայք: Օրակարգի հարցերի սպառվելուց հետո, ճյուղի կանանց համար “ՄԱՅ ԼԱՆՉ” -ում կազմակերպվեց հյուրասիրություն:
ՃՀՄ նախագահ Սեդա Հարությունյանը իր ելույթում հատկապես նշեց տոնի խորհուրդը ` կարևորելով հայ կնոջ դերը ընտանիքում, աշխատանքում և հասարակական աշխատանքների բոլոր բնագավառներում:
Միջոցառման վերջում բոլոր կանանց հանձնվեցին նվերներ:
Կայացավ Արհմիության ՃՀՄ նախագահության ընդլայնված նիստը
Տեղի ունեցավ Արհմիության ՃՀՄ նախագահության ընդլայնված նիստը` վերստուգիչ հանձնաժողովի հետ համատեղ: Օրակարգում կազմակերպական – մասսայական և այլ հարցեր:
Նախագահությունում զեկուցումով հանդես եկավ ՃՀՄ նախագահ տիկին Սեդա Հարությունյանը: Նա մանրամասնորեն վերլուծեց արհեստակցական կազմակերպություններում արհկոմների նախագահների գործառույթները, նշելով, որ որոշ կազմակերպություններում արհմիության անդամները չեն պատկերացնում իրենց իրավունքները և պարտավորությունները: Զեկուցողը հիմնական շեշտը դրեց կոլեկտիվ պայմանագրերի կնքան գործընթացին և նախագահության անդամներից պահանջեց առավել ևս ուշադրության կենտրոնում պահել արհմիության շարքերի ընդլայնումը և նոր կազմակերպությունների ընդգրկման հարցը:
Այնուհետև տիկին Հարությունյանը «Ջրային կառույցների» փակ բաժնետիրական ընկերության Արհկոմի նախագահ, ՃՀՄ նախագահության անդամ` Սյուզաննա Կարենի Գևորգյանին արհմիութենական ակտիվ գործունեության, բարեխիղճ աշխատանքի և ծննդյան օրվա կապակցությամբ` պարգևատրեց ՃՀՄ Պատվոգրով և տրվեց դրամական խրախուսանք:
Նախագահությունը ընդունեց համապատասխան որոշում, որին կցվեց գրություն` արհկոմների աշխատանքներին վերաբերող հիմնական ուղղությունների մասին:
Տեղեկատվություն ՃՀՄ 4-րդ համագումարի անցկացման մասին
2017թ. մարտի 11-ին, Ծաղկաձորում, տեղի ունեցավ Հայաստանի կոմունալ-բնակարանային տնտեսության և ծառա-յությունների ոլորտի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության 4-րդ համագումարը:
Համագումարին մասնակցում էին 41 ընտրված պատվիրակներից 37-ը և 15 հրավիրվածներից` 13-ը:
Համագումարի աշխատանքներին մասնակցում էին Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ` Էդուարդ Թումասյանը, նախագահի տեղակալ` Խաչիկ Առաքելյանը, ՀԱՄԿ –ի անդամ կազմա-կերպությունների հետ տարվող աշխատանքների բաժնի պետ` Վեներա Գրիգորյանը, հասարակայնության հետ կապերի բաժնի պետ` Սաթիկ Ղարախանյանը, Արդյունաբերության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ նախագահ` Համլետ Դանիելյանը, պետական հիմնարկների աշխատողների ՃՀՄ նախագահ` Անահիտ Ասատրյանը, առողջապահության աշխատողների ՃՀՄ նախագահ` Գայանե Արմաղանովան: Այս երեք կոմիտեների նախագահները շնորհավորական ելույթով դիմեցին համագումարի մասնակիցներին: Շնորհավորական ուղերձներ էին ուղարկել առևտրի և սննդի սպառ-կոոպերացիայի և ձեռներեցության աշխատողների արհմիության ՃՀՄ նախագահ Շմավոն Մկրտչյանը, “Սանիթեք ինթերնեյշնլ” ՍՊԸ տնօրեն Նիկոլաս Թավիլը, Ռուսաստանի միջազգային արհմիության միավորման գլխավոր քարտուղար Յակով Վարդանյանը:
2012 – 2017 թթ կատարած աշխատանքների մասին հաշվետու զեկուցումով հանդես եկավ ՃՀՄ նախագահ` Սեդա Հարությունյանը, հինգ տարիների կատարած վերստուգիչ հանձնաժողովի աշխատանքների մասին զեկուցեց հանձնաժողովի նախագահ` Նախշուն Խաչատրյանը:
Ելույթներով հանդես եկան Սիսիանի, Արմավիրի, Շիրակի և Երևանի արհեստակցական կազմակերպությունների նախագահները, խոսեցին հինգ տարվա կատարած աշխատանքների մասին: «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատակից Վալյա Վարդանյանը, որը հանդիսանում է ՃՀՄ –ի նախագահության անդամ և ՀԱՄԿ –ի երիտասարդական հանձնաժողովի նախագահ, նա իր ելույթում առաջարկեց, էլ ավելի ուշադրություն դարձնել երիտասարդներին արհմիության շարքերը ընդգրկելու ուղղությամբ տարվող աշխատանքներին:
Համագումարում ելույթ ունեցավ ՀԱՄԿ –ի նախագահ Էդուարդ Թումասյանը, ողջունելով համագումարի մասնակիցներին, նշեց որ անցած տարիները ծանր են եղել միության համար, բայց ճյուղային արհմիությունը, թեև կորցրել է բազմաթիվ անդամներ շարունակել է աշխատանքները, իր շուրջը համախմբելով համախոհներին: Այստեղ մեծ նշանակություն ունի արհմիության լիդերի դերը, որը ունի աշխա-տանքային ու կազմակերպչական մեծ փորձ:
Համագումարը ընտրեց ղեկավար կազմեր:
Ճյուղային հանրապետական միության նախագահ վերընտրվեց Սեդա Հարությունյանը, վերստուգիչ հանձնաժողովի նախագահ` Նախշուն Խաչատրյանը:
Կանայք մարտի 8-ին՝ ՃՀՄ-ում
ՃՀՄ ում արդեն ավանդույթ դարձած` Կանանց միջազգային տոնի` Մարտի 8-ի և հայ կանանց միամսյակին նվիրված միջոցառումը այս տարի տեղի ունեցավ ՀԱՄԿ –ի նիստերի դահլիճում: Առօրյա մտահոգությունները և աշխատանքի հետ կապված բազմաբնույթ հարցերը չխանգարեցին, որ տոնը անցնի կենացներով, երգ ու երաժշտությունով: Ճյուղի առավել ակտիվ վեց կանայք պարգևատրվեցին ճյուղային հանրապետական միության Պատվոգրով; Միջոցառման մասնակից 50 կանայք հեռացան փոքրիկ հուշանվերներով և շատ բարձր տրամադրությամբ:
Երիտասարդներին արհմիություններում ընդգրկելու շարժառիթները
Նոյեմբերի 14-16 –ին, Ծաղկաձորում, ճյուղի թվով 30 երիտասարդների համար կազմակերպվեց սեմինար` «Երիտասարդներին արհմիություններում ընդգրկելու շարժառիթները» թեմայով: Ճյուղի երիտասարդները աննախադեպ ակտիվություն ցուցաբերեցին, և մենք մեկ անգամ ևս համոզվեցինք, որ այսօրվա երիտասարդը պատրաստակամ է համախմբվելու ցանկացած խելամիտ առաջարկության, գաղափարի շուրջ:
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Ս/թ հոկտեմբերի 17-19 -ին Ծաղկաձորում, ճյուղային հանրապետական միության և Եվրոպայի միջազգային արհմիությունների միջոցներով, ճյուղի սկզբնական արհմիութենական կազմակերպու-թյունների և ակտիվի համար, կազմակերպվել է սեմինար` «Երիտասարդներին արհմիություններում ընդգրկելու շարժառիթները» թեմայով: Թեման արդիական է աշխարհի զարգացած երկրներում, առավել ևս մեր հանրապետության երիտասարդ աշխատող և այսօր դեռ աշխատանք չունեցող երիտասարդների համար:
Ճյուղային հանրապետական միության նախագահ տիկին Ս.Հարությունյանը իր ելույթում նշեց, որ արհմիության յուրաքանչյուր անդամ պարտավոր է իր փորձը փոխանցել երիտասարդին, անպայման նշելով մեր աշխատանքի թերացումների մասին` օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով: Մեր երկրում աշխատող մարդը, առավել ևս երիտասարդը, պետք է ունենա մասնագիտական գիտելիք-ներ, զինված լինի աշխատանքային օրենսդրության իմացությամբ, քաջա-տեղյակ լինի իր և գործատուի իրավունքներին ու պարտականություններին:
Երիտասարդներին արհմիությունների գործունեությանը ծանոթացնելը, իրենց իրավունքները պաշտպանելը, իրենց իրավունքների համար պայքարելը ժամանակակից մարդու սուրբ պարտականությունն Է: Այս հիմնավորումով սեմինարի աշխատանքները ամփոփեց ՃՀՄ-ի նախագահ Սեդա Հարությունյանը և հայտարարեց, որ հաջորդ սեմինարը կկազմակերպվի ճյուղի երիտասարդների համար, Ծաղկաձորում, ս/թ նոյեմբերի 14 - 16 -ը:
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Արհմիության ճյուղային հանրապետական միությունը 1996թ. համագործակցում է Եվրոպայի “Հասարակայնության սպասարկման ինտերնա-ցիոնալ” PSI միջազգային արհմիության հետ:
Այս կազմակերպությունը մեզ հնարավորություն է տալիս շփվել տարբեր երկրների արհմիութենական ղեկավարների հետ, ուսումնասիրել նրանց գործունեությունը և դրանք ներդնել մեր աշխատանքում: Բացի դրանից, ամեն տարի, իրենց միջոցներով, անցկացնում են սեմինար-խորհրդակցություններ` ճյուղի արհեստակցական կազմակերպությունների ակտիվի համար և տարին մեկ անգամ էլ` իր հետ համագործակցող երկրների արհմիութենական ղեկավարների հետ կազմակերպում է տարեկան աշխատանքային հաշվետվության ամփոփում և սեմինար:
Յուրաքանչյուր տարի այդ հավաքը տեղի է ունենում որևէ մի երկրում:
Եվրոպայի միջազգային արհմիությունների ղեկավար, EPSU գլխավոր քարտուղար Յան Գուդրիանի որոշումով այդ հավաքը այս տարի տեղի է ունեցավ Երևանում:
Սեպտեմբերի 1-ին մասնակիցներին ողջունեց և ելույթով հանդես եկավ ՀԱՄԿ-ի նախագահ պարոն Էդուարդ Թումասյանը;
Հաշվետվություններով հանդես եկան մասնակից բոլոր երկրների արհմիութենական ղեկավարները: Հաշվետվությունով հանդես եկավ նաև Արհմիության ճյուղային հանրապետական միության նախագահ տիկին Սեդա Հարությունյանը:
Հյուրերի համար կազմակերպվեցին էքսկուրսիաներ Երևանի տեսարժան վայրերով:
Եվրոպայի տարբեր 7 երկրներից ժամանած հյուրերը Հայաստանի մայրաքաղաքից հեռացան ամենալավ տպավորություններով:
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
2012թ. մայիսի 25-ին, ՀԱՄԿ -ի նիստերի դահլիճում, տեղի ունեցավ Հայաստանի կոմունալ-բնակարանային տնտեսության և ծառայությունների ոլորտի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության 3-րդ Համագումարը, որին մասնակցում էին ընտրված 35 պատվիրակներից 33-ը և թվով 15 հրավիրվածներ, որոնց թվում` «Երքաղլույս» ՓԲԸ տնօրեն` պարոն Սամվել Գաբրիելյանը, Գյումրիի «Վերելակներ և փողոցային լուսավորություն» ՓԲԸ տնօրեն` տիկին Լոլետա Վարդանյանը:
Համագումարի աշխատանքները հեռագրերով ողջունել էին Ռուսաստանի, ՈԻկրաինայի և Մոլդովայի մեր գործընկերները:
Համագումարում հաշվետու զեկուցումներով հանդես եկան Ճյուղային հանրապետական միության նախագահ Սեդա Հարությունյանը և Վերստուգիչ հանձնաժողովի նախագահ Նախշուն Խաչատրյանը:
Անցած հինգ տարիների աշխատանքային գործունեության մասին զեկուցեց ՃՀՄ նախագահ Ս.Հարությունյանը: Նա մանրամասնորեն անդրադարձավ, հաշվետու ժամանակաշրջանում, արված և չարված աշխատանքներին:
Ելույթներով հանդես եկան` 1. «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ Արհկոմի նախագահ, ՃՀՄ նախագահության անդամ, ՀԱՄԿ –ի խորհրդի անդամ Ալբերտ Շուշյանը, 2. Արմավիրի քաղաքային համայնքի «Բարեկարգում» տնօրինության Արհկոմի նախագահ, ՃՀՄ նախագահության անդամ Աիդա Մկրտչյանը, 3. «Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության ՀՈԱԿ Արհկոմի նախագահ, ՃՀՄ նախագահության անդամ, ՀԱՄԿ –ի խորհրդի անդամ Ռուդիկ Ավանեսյանը, 4. Գյումրիի «Վերելակներ և փողոցային լուսավորություն» ՓԲԸ տնօրեն` Լոլետա Վարդանյանը, 5. «Լոռի –ջրմուղկոյուղի» ՓԲԸ Արհկոմի նախագահ` Զեմֆիրա Ղազարյանը:
Մտքերի փոխանակությունից հետո, առաջարկություն եղավ, հաշվետու ժամանակաշրջանում ՃՀՄ կատարած աշխատանքները գնահատել բավարար:
Այսօրվա արհմիությունների առջև ծառացած խնդիրների, հանրապետությում տիրող տնտեսական և քաղաքական իրավիճակի և այլ ակտուալ հարցերի մասին, բովանդակալից ելույթով հանդես եկավ ՀԱՄԿ -ի նախագահ պարոն Է.Թումասյանը: Իր ելույթի վերջում պարոն Է.Թումասյանը, Արհմիությունների համընդհանուր համադաշնության կազմավորման 20-ամյակի կապակցությամբ ՀԱՄԿ –ի հոբելյանական պատվոգրերով պարգևատրեց ՃՀՄ նախագահ տիկին Սեդա Հարությունյանին և Ալբերտ Շուշյանին:
Համագումարի աշխատանքներին ներկա էին ՀԱՄԿ –ի Անդամ կազմակերպությունների հետ տարվող աշխատանքների և հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ` տիկին Սաթիկ Ղարախանյանը և ՀԱՄԿ –ի ՈՒսումնահետազոտական կենտրոնի ղեկավար, պատասխանատու քարտուղար` պարոն Լևոն Խաչատրյանը:
Համագումարը ընտրեց նախագահության կազմ` 15 և Վերստուգիչ հանձնաժողովի կազմ` 7 անձից բաղկացած:
Ճյուղային հանրապետական միության նախագահ, միաձայն, ընտրվեց Սեդա Վահանի Հարությունյանը:
Համագումարի աշխատանքները ընթացան ջերմ միաժամանակ` արդյունավետ մթնոլորտում:
Համագումարի աշխատանքները ավարտվեցին փոքրիկ ճաշկերույթով, շնորհավորանքներով, բարեմաղթանքներով:
ԱՐՀՄԻՈՒԹՅԱՆ ՃՀՄ ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՆԻՍՏԸ
Հայաստանի կոմունալ - բնակարանային տնտեսության և ծառայությունների ոլորտի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության անդրանիկ նախագահության նիստը` ճյուղի համագումարից հետո տեղի ունեցավ Աղավնաձորի գեղատեսիլ վայրում տեղի ունեցավ Աղավնաձորի գեղատեսիլ վայրում 2012թ. հունիսի 22 – 23 –ին: Նիստին մասնակցում էին նորընտիր նախագահության և վերստուգիչ հանձնաժողովիչ կազմերը` թվով 22 մարդ և ապարատի աշխատակիցները: Նախագահությունը հաստատեց ՃՀ Միության նախագահության աշխատակարգը, կատարեց աշխատանքի բաժանում նախագահության անդամների միջև և ընդունեց մի շարք կազմակերպական և ֆինանսական հարցերի վերաբերող որոշումներ:
Երկրորդ օրը կազմակերպվեց կլոր սեղան, որի ժամանակ ՃՀՄ –ն նախագահ Ս.Հա-րությունյանը հանգամանորեն ներկայացրեց տեղերում տարվող կազմակերպական-մասայական աշխատանքների մասին հարցը: Այնուհետև տեղի ունեցավ մտքերի փթխանակումներ և տվյալ հարցի և տարբեր բնույթի հարցերի շուրջը:
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
2011թ. հունիսի 25-26 -ին Ծաղկաձորում, ճյուղի սկզբնական արհմիութենական կազմակերպությունների թվով 27 նախագահների համար, կազմակերպվեց սեմինար` «Սոցիալական երկխոսությունը, որպես կարգավորող մեխանիզմ, սոցիալական եվ աշխատանքային հարաբերություններում» թեմայով:
Սեմինարն անցկացնելու համար հրավիրվել էին ՀԱՄԿ -ի նախագահի տեղակալ Բորիս Խարատյանը եվ ՀԱՄԿ -ի իրավաբանական բաժնի վարիչ Միքայել Փիլիպոսյանը: Պարոն Խարատյանը հանգամանորեն ներկայացրեց սոցիալական երկխոսությունը, որպես կարգավորող մեխանիզմ, աշխարհի զարգացած երկրներում, անդրադարձավ դրա անհրաժեշտությանը տնտեսապես համեմատաբար ավելի թույլ զարգացած երկրներում: Արհմիության ներկայացուցիչները, որոնք մեծ մասամբ կադրային աշխատողներ էին, թեման նրանց համար շատ հոգեհարազատ էր: Նրանք համոզվեցին, որ սոցիալական երկխոսությունը աշխատանքային հարաբերություններում` գործատու - արհմիություն կարգավորող մեխանիզմ է և միաժամանակ տնտեսության, աշխատանքի արդյունավետության բարձրացման միակ գրավականը:
Բուռն եղան քննարկումները պարոն Փիլիպոսյանի կողմից ՀՀ աշխատանքային օրենսգիրքը ներկայացնելուց հետո, հատկապես երբ խոսքը վերաբերում էր աշխատանքային օրենսգրքի այն հոդվածներին, որոնց հետ արհմիության աշխատողները առնչվում են իրենց ամենօրյա աշխատանքում: Հարցադրումները հատկապես վերաբերվում էին աշխատաժամանակի, աշխատավարձի վճարման, գործատուի նախաձեռնությամբ աշխատողին աշխատանքից ազատելուն: Հատկապես շատ էին հարցերը Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին ՀՀ օրենքում կատարված փոփոխություններին:
Սեմինարի վերջում կազմակերպվեց կլոր սեղան թեմայի շուրջ, որտեղ եղան բազմաթիվ քննադատություններ և առաջարկություններ ընդունված օրենքների վերաբերյալ և առաջարկվեց հետագայում այդ հարցերը բարձրացնել համապատասխան մարմինների առջև:
Սեմինարի աշխատանքները ամփոփեց ՃՀՄ-ի նախագահ Սեդա Հարությունյանը:
ՃՀՄ –ի ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ՀՀ Աշխատանքային օրենսգիրքը 2010թ օգոստոսի փոփոխություններով վերահրատարակվելուց հետո, ՃՀՄ –ը տեղերից ստացավ շատ հեռախոսազանգեր փոխված հոդվածների պարզաբանման վերաբերյալ:
Բարձրացված հարցերին պատասխան տալու համար ՃՀՄ –ը 2010թ. նոյեմբեր ամսին երկու փուլով կազմակերպեց սեմինար-խորհրդակցություն:
Սեմինարում ելույթ ունեցավ ՀԱՄԿ –ի իրավաբանական բաժնի վարիչ Մ.Փիլիպոսյանը, մանրակրկիտ պատասխանեց բարձրացված բոլոր հարցերին:
Սեմինարին մասնակցում էին արհեստակցական կազմակերպությունների նախագահները և կադրերի գծով տեսուչները` թվով 60 մարդ:
Սեմինարում ելույթ ունեցավ նաև ՃՀՄ –ն նախագահ Սեդա Հարությունյանը:
Վերջում մասնակիցների համար տրվեց ճաշ:
ԱՐՀՄԻՈՒԹՅԱՆ ՃՀՄ ՆԱԽԱԳԱՀ` Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ


ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ


