Երևան, 09.02.2025

Կայքի հին տարբերակը

ԼԵՌՆԱԳՈՐԾՆԵՐԻ, ՄԵՏԱԼՈՒՐԳՆԵՐԻ ԵՎ ՈՍԿԵՐԻՉՆԵՐԻ ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃՅՈՒՂԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ

 

Ընտանիքների սոցիալական վիճակի վատթարացումը լուրջ վնաս կհասցնի ոչ միայն տնտեսությանը, այլև կնպաստի արտագաղթին

Հայաստանի լեռնամետալուրգիական արդյունաբերության ոլորտի շուրջ 12 հազար (որից 7000-ը արհմիության անդամներ են) աշխատողների աշխատանքային իրավունքներն ու շահերը պաշտպանող Հայաստանի լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունը փետրվարի 2-ին դիմել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին: Առիթը «Վալեքս» խմբի մեջ մտնող «Էյ-Սի-Փի» և «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերությունների և ՎՏԲ բանկի միջև առկա տարաձայնությունների հետևանքով գործազրկության եզրին հայտնված 1300 աշխատողների 4 ամիս ձգվող անորոշ վիճակն է:


Խնդիրը հասունացել էր դեռ վաղուց, երբ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչությունը Ալավերդու պղնձաձուլական գործարանին տուգանեց 380 մլն դրամի չափով՝ շրջակա միջավայրի աղտոտման թույլատրելի սահմանը (արտանետումների թիվը 6-7 անգամ գերազանցել էր նորման) անցնելու պատճառով: 
«Վալլեքս» ընկերության խոշոր վարկի դիմաց Ալավերդու պղնձաձուլական գործարանի ակտիվները գործարանի հետ միասին գրավադրված էին ՎՏԲ բանկում: Վարկային պարտավորությունները չկատարելու հիմքով բանկը վերցրել է «Վալլեքս» խմբի մեջ մտնող «Էյ-Սի-Փի» ընկերությանը պատկանող Ալավերդու պղնձաձուլական գործարանը, որը հնարավոր է, պարտքի դիմաց անցնի ՎՏԲ բանկին, ինչպես դա պատահեց «Վալլեքս» խմբի ընկերություններին պատկանող Թեղուտի հանքավայրի դեպքում: Միչդեռ հանքավայրի շատ աշխատակիցներ տարիներ առաջ հանքավայրի շահագործման համար իրենց հողերն էժան գնով վաճառել էին «Թեղուտ» ընկերությանը, որն աշխատողներին 50 տարի աշխատատեղ ունենալու բանավոր երաշխիք էր տվել: Սակայն այսօր նրանք զրկվել են ոչ միայն իրենց հողերից, այլև աշխատանքից, իրենց ապրուստը հոգալու հնարավորությունից:
Ալավերդու պղնձաձուլական գործարանը 2018 թ. հոկտեմբերի 19-ին դադարեցրեց աշխատանքը, պատճառաբանելով, որ առաջացած ֆինանսական խնդիրների պատճառով այլևս ի վիճակի չէ շարունակելու գործունեությունը։ Գործարանը տևական ժամանակ չի աշխատում, իսկ աշխատակիցները ստացել են համապատասխան զգուշացման թերթիկներ: 2019 թ. փետրվարի 20-ին «Վալլեքս» խմբի ընկերությունները չեղարկեցին աշխատողներին ՝ 2019 թվականի փետրվարի 28-ից աշխատանքային հարաբերությունների դադարեցման մասին (ծանուցումները չեղարկվում են երկրորդ անգամ) տրված ծանուցումները։ Ընկերության աշխատողներին կտրվեն նոր ծանուցումներ՝ աշխատանքային հարաբերությունների դադարեցման նոր ժամկետ սահմանելով 2019 թվականի ապրիլի 30-ը։ Այդ ընթացքում ամբողջ անձնակազմին կվճարվի աշխատավարձ «Վալլեքս» խմբի նախագահի անձնական միջոցներից (ոչ աշխատողի մեղքով հարկադիր պարապուրդում գտնվող աշխատողի վարձատրության համար ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված չափով)։
Խնդրի շուրջ ստեղծված անորոշության առիթով Ալավերդու պղնձաձուլական գործարանի 630 աշխատակիցներ բողոքի ակցիա անցկացրին՝ փակելով Ալավերդու միջպետական ճանապարհը:


Սակայն ծանուցագրերի հետաձգմամբ խնդիրը չի լուծվում, թեև չի մարում նաև ընդհանուր հայտարարի գալու հավանականությունը:
«Իրատես»-ի հետ զրույցում Հայաստանի լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ ԷԴՈՒԱՐԴ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆԸ նշեց, որ պղնձաձուլարանի գործունեության հնարավոր կասեցումը կարող է հանգեցնել տնտեսական լուրջ խնդիրների:
-Մենք պաշտպանում ենք աշխատողների շահերը, անկախ նրանից` արհմիության անդամ են, թե ոչ: Գործատուի և արհմիության միջև կնքված կոլեկտիվ պայմանագիրը ենթադրում է բոլոր աշխատողների շահերի պաշտպանություն: Մեզ համար կարևորը աշխատատեղերի պահպանումն է, քանի որ 1300 աշխատողների ու նրանց ընտանիքների սոցիալական վիճակի վատթարացումը լուրջ վնաս կհասցնի ոչ միայն տնտեսությանը, այլև կնպաստի արտագաղթին: Գործարանի շահագործումը նպաստավոր է հենց Ալավերդի քաղաքի զարգացման համար, կարելի է ասել, որ գործարանը քաղաքի շունչն ու հոգին է,- ասում է Էդուարդ Փահլևանյանը: 
Նրա համոզմամբ` ՀՀ կառավարությունը լեռնամետալուրգիական արդյունաբերության ոլորտում ամբողջությամբ պետք է ստանձնի համակարգողի գործառույթ, այլապես Ալավերդու պղնձաձուլարանի փակման որոշման հետ կապված շուրջ 650 և Թեղուտի հանքավայրի 1200 աշխատողների աշխատանքային պայմանագրի լուծարման պատճառով ստացվում է, որ մոտ 1800 աշխատողներ Ալավերդու տարածաշրջանում կորցնելու են իրենց աշխատանքը:
Կառավարությունը փորձում է գտնել իրավիճակային լուծում, ու թեև համաձայն է Ալավերդու պղնձաձուլարանի ընդհատված աշխատանքի վերսկսմանը, միաժամանակ կարծում է, որ պարտավոր է հաշվի առնել նաև Ալավերդու ավելի քան 12 հազար բնակիչների շահերը, ովքեր մշտապես ենթարկվում են թույլատրելի սահմանաչափը գերազանցող արտանետումների ազդեցությանը։
Է. Փահլևանյանը թեև արդարացի է համարում բնապահպանական նորմերի պահպանումը, այնուհանդերձ որպես խնդրի լուծման ընդունելի տարբերակ է համարում եռակողմ՝ կառավարություն-գործատու-արհմիություն ձևաչափը: 
-Եթե կառավարությունը հայտարարում է, թե նպաստելու է աշխատատեղերի պահպանմանը, իսկ առայժմ չկա ներդրումների հնարավորություն, ուստի կառավարությանն առաջարկում ենք «Վալլեքս» խմբի մեջ մտնող ձեռնարկությունները շահագործող ընկերությունների համար ստեղծել արտոնյալ պայմաններ՝ հարկային բեռի թեթևացման միջոցով, որպեսզի նրանք լուծում տան բնապահպանական խնդիրներին: Արհմիությունն իր կողմից պատրաստակամություն է հայտնում կողմերի միջև բանակցային գործընթացում ներկայացնելու աշխատողների շահերը,- ասաց Է. Փահլևանյանը:

Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ

 

 

Կայացավ ՀՀ Լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ-ի 6-րդ համագումարը

  2016թ. հունիսի 4-ին Աղվերանում  տեղի ունեցավ ՀՀ Լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների արհեստակցական կազմակերպությունների Ճյուղային հանրապետական Միության (ՀՀ ԼՄՈ ԱԿՃՀՄ) հերթական 6-րդ Համագումարը:

  Համագումարի աշխատանքներին մասնակցում էին   Հայաստանի Արհմիությունների Կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյանը, նախագահի տեղակալ Խաչիկ Առաքելյանը,   IndustriALL Գլոբալ Միության  ՌԴ ներկայացուցչության ղեկավար Վադիմ Բորիսովը,  Արհմիությունների Միջազգային Միավորման «Սոյուզմետալ» Արհկենտրոնի քարտուղարի տեղակալ Յուրի Տիմոֆեեվը,  Ռուսաստանի Լեռնամետալուրգիական Արհմիության Չելյաբինսկի մարզային կոմիտեի նախագահ Յուրի  Գորանովը,  ովքեր հանդես եկան ողջույնի խոսքով:

  Համագումարում  հաշվետվությամբ  հանդես եկավ ՃՀՄ-ի նախագահ Էդուարդ Փահլևանյանը, որից  հետո  ծավալվեց  մտքերի փոխանակություն:

  Համագումարում  բաց քվեարկությամբ, միաձայն  ՀՀ ԼՄՈ ԱԿՃՀՄ նախագահ ընտրվեց  Էդուարդ Փահլևանյանը,  նախագահի տեղակալ` Դավիթ Գևորգյանը, ընտրվեց ՃՀՄ-ի ղեկավար մարմիններ և հաստատվեց ՃՀՄ-ի կանոնադրությունը նոր խմբագրությամբ:

 

 

 

ՌԴ լեռնա-մետալուրգիական արհմիության Չելյաբինսկի մարզային կոմիտեի

պատվիրակությունը Հայաստանում

 

  Ս.թ մայիսի 30ից  հունիսի 5-ը ՀՀ  լեռնագործների, մետալորգների և ոսկերիչների արհեստակցական  կազմակերպությունների ճյուղային  հանրապետական  միության  հրավերով Հայաստանում է ՌԴ  Լեռնա-մետալուրգիական արհմիության Չելյաբինսկի մարզային  կոմիտեի նախագահ Յուրի Գորանովի գլխավորած  պատվիրակությունը:

  Այցի շրջանակներում պատվիրակության  խնդրանքով  մայիս  31-ին տեղի ունեցավ հանդիպում ՀԱՄԿ-ի  նախագահ Էդուարդ Թումասյանի հետ:

  Հանդիպմանը ներկա էին նաև ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալներ Բորիս Խարատյանը, Խաչիկ Առաքելյանը, ՀՀ լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների ՃՀՄ նախագահ Էդուարդ Փահլևանյանը:

  Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ  մտքերի  փոխանակում արհմիություններին առնչվող, մասնավորապես գործատուների հետ հարաբերությունների, կոլեկտիվ պայմանագրերի, աշխատավարձի ինդեքսավորման և այլ հարցերի շուրջ:

  Յուրի Գորանովը նշեց, որ Ռուսաստանի Չելյաբինսկի մարզի լեռնա-մետալուրգիական արհմիության համար 2016 թվականը հոբելյանակն տարի է այն առումով, որ լրանում է արհմիութենական կազմակերպության 25-ամյակը: Նա հրավիրեց Էդուարդ Թումասյանին մասնակցելու հոբելյանական միջոցառմանը:

  Հրաժեշտից առաջ հյուրերը շնորհակալություն հայտնեցին հանդիպման համար, միաժամանակ հույս հայտնեելով, որ Հայաստանի և Չելյաբինսկի լեռնա-մետալուրգիական արհմիությունների համագործակցությունը կնպաստի ոլորտի գործունեության հետագա զարգացմանն ու արդյունավետության բարձրացմանը:

 

 

ПОЗДРАВЛЯЕМ С ПРАЗДНИКОМ!



Дорогие друзья!

Президиум совета Союза профсоюзных организаций горняков, металлургов и ювелиров Республики Армения поздравляет вас с праздником - Днем горняка и металлурга РА!
НАЧИНАЯ С 2008 ГОДА решением N396-н правительства РА установлен праздник – День горняка и металлурга (третье воскресенье июля), он стал днем государственного и общественного признания важности для страны труда горняков и металлургов. Горно-металлургический комплекс Армении вносит значительный вклад в рост национальной экономики. И сегодня трудовые коллективы, преодолевая последствия глобального финансово-экономического кризиса, наращивают объемы производства, растет и заработная плата. Важная роль в этом процессе отводится реализации коллективных договоров, заключенных профсоюзными организациями от имени работников.
Перед нами стоят сложные и ответственные задачи, среди которых - улучшение качества жизни работников горно-металлургического комплекса, модернизация и техническое переоснащение предприятий отрасли, рост производительности труда, обеспечение конкурентоспособности продукции. Важно сохранить престиж профессии и лучшие производственные традиции, обеспечить социальную поддержку ветеранов.
Спасибо вам за добросовестный труд! От имени президиума совета союза желаю вам крепкого здоровья, благополучия вам и вашим семьям!
 

Анастас ПАХЛЕВАНЯН, председатель союза

 

Газета ,Голос Арменииե от 14 июля 2011г.

Председателю Республиканского отраслевого союза

профсоюзных организаций горняков, металлургов и  ювелиров

Республики  Армения

А.Р. ПАХЛЕВАНЯНУ

Уважаемый Анастас Рубенович!

      От  Имени Исполкома Профцентра ,Союзметаллե сердечно поздравляем Вас и Ваш коллектив с профессиональным праздником –

      Днем  металлурга!

      Все мы гордимся нашей профессией, высоко ценим ее традиции.

      Своим трудом металлурги и горняки по праву  заслужили всеобщее признание и  уважение.

      В этот праздничный день от всего сердца желаем вам успехов, единства и солидарности в нашем общем деле!

      Крепкого  вам здоровья, мира и добра, счастья, личного благополучия, стабильной работы предприятий. 

Возможно, формат этой картинки не поддерживается браузером.

С уважением,

Генеральный секретарь  МОП                           Ю.Тимофеев