ԹԵԹԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃՅՈՒՂԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ
«Սասստեքսի» աշխատակիցներն ազատման դիմում կգրե՞ն
Կարդալ հոդվածը www.tsayg.am կայքում
Կայացավ Հայաստանի թեթև արդյունաբերության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ-ի 5-րդ համագումարը
2016 թ. նոյեմբերի 26-ին տեղի ունեցավ Հայաստանի թեթև արդյունաբերության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ-ի 5-րդ համագումարը, որի աշխատանքներին մասնակցեց ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանը:
Հաշվետու զեկուցումով հանդես եկավ ՃՀՄ-ի նախագահ Ս.Առաքելյանը, որից հետո ծավալվեցին մտքերի փոխանակություն:
Համագումարը հաստատեց 2016-2020 թթ. ՃՀՄ-ի ծրագիրը, ընտրվեցին ճյուղային միության ղեկավար մարմիններ:
ՃՀՄ-ի նախագահ ընտրվեց Սրապիոն Առաքելյանը, նախագահի տեղակալ՝ Արաքսի Ավագյանը:
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Ս/թ ապրիլի 8-ին Գյումրու զբաղվածության տարածքային կենտրոնում /տնօրեն Ամալյա Ադամյան/ Հայաստանի թեթև արդյունաբերության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունը ՀՀ կառավարության, Հայաստանի Արհմիության կոնֆեդերացիայի և Գործատուների միության եռակողմ պայմանագրի /<Սոցիալ-տնտեսական ոլորտի>, 5-րդ գլուխ/ շրջանակներում գործատուների առաջարկով անցկացրեց գործնական խորհրդակցություն, իսկ ապրիլի 22-ին նույն թեմայով Երևանում <Ալեքս-տեքստիլ> ՍՊԸ-ի նորաբաց գուլպեղենի ձեռնարկությունում ՀՀ սոցապ նախարարության զբաղվածության գործակալության՝ <Գործատուների և աշխատաշուկայում ծառայություններ մատուցող կազմակերպությունների հետ համագործակցության> բաժնի պետ պ-րն Վահանգն Հովհաննիսյանի և Երևան քաղաքի զբաղվածության տարածքային կենտրոնների տնօրենների, ճյուղային արհմիության ակտիվի և նախագահության անդամների մասնակցությամբ տեղի ունեցավ գործնական խորհրդակցություն:
Խորհրդակցության վերջում անդրադարձ եղավ ճյուղային արհմիությունների կազմակերպություններում տիրող իրավիճակի, դրանց պահպանման, ամրապնդման և արհմիութենական նոր կազմակերպությունների ստեղծման հեռանկարներին և խնդիրներին:
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Հուլիսի 22-ին Հայաստանի թեթև արդյունաբերության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ-ի և <ՎԿՍ ԱՐՄԵՆԻԱ> ՍՊԸ-ի նախագահ, Հոլանդիայում հայազգի գործարար Քրիստիան Գելիջիի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության, Երևան քաղաքի տարածքային ստորաբաժանումների ղեկավարների հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին թեթև արդյունաբերության ձեռնարկություններում նոր աշխատատեղերի ստեղծման և թափուր աշխատատեղերը համալրելու նպատակով կադրերի պատրաստման հարցերը:
Հանդիպմանը մասնակցում էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության համագործակցության բաժնի պետ Վահագն Հովհաննիսյանը, ընկերության նորաստեղծ արհեստակցական կազմակերպության նախագահ Լալա Թորոսյանը, արհկոմի անդամներ:
Բացման խոսքում ողջունելով ներկաներին՝ Հայաստանի թեթև արդյունաբերության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ-ի նախագահ Սրապիոն Առաքելյանը խոսեց կազմակերպության շենք-շինությունների վերանորոգման, տեխնիկապես վերազինման և նորաբաց աշխատատեղերը համապատասխան մասնագետներով համալրելու անհրաժեշտության մասին:
Իր ելույթում անդրադառնալով <ՎԿՍ ԱՐՄԵՆԻԱ> ՍՊԸ-ի խնդիրներին ու հեռանկարներին կազմակերպության տնօրեն Քրիստիան Գելիջին կարևորեց նաև <ՎԿՍ ԱՐՄԵՆԻԱ> ՍՊԸ –ում ընդգրկված Երևանի, Վանաձորի և Ամասիայի կարի ֆաբրիկաներն աշխատուժով համալրելու հարցը: Հանդիպմանը Զբաղվածության պետական գործակալության համապատասխան մասնագետների հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկա 10-օրում մշակել բանվորական ուժի պատրաստման և վերապատրաստման հեռանկարային ծրագիր, ինչպես նաև սեպտեմբերին շահագործման հանձնել Երևանի կարի ֆաբրիկայում բացված ուսումնական կենտրոնը, որտեղ կսովորի տարածքային գործակալության կողմից ներկայացված ուսանողական կազմը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև արհմիությունների գործունեության, աշխատանքի պաշտպանության, տեխնիկայի անվտանգության վերաբերյալ, ինչպես նաև սոցիալ-կենցաղային այլ հարցեր: Միաժամանակ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին նորաստեղծ արհմիութենական կազմակերպությանն անդամակցելու, արհմիության կազմակերպության հետ կոլեկտիվ պայմանագրի նախագծի մշակման և առաջիկայում դրա կնքման վերաբերյալ հարցերի շուրջ:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ


ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ


