Հաստատվել է
ՀԱՄԿ-ի խորհրդի
2013թ. մարտի 29-ի
N 1-8/1 որոշմամբ
Կ Ա Ր Գ
ՀԱՄԿ-ի ՊԱՏՎՈ ԿՐԾՔԱՆՇԱՆՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ
1. ՀԱՄԿ-ի պատվո կրծքանշանը սահմանվում է խրախուսման նպատակով պարգևատրելու արհմիության անդամներին, իրավաբանական և ֆիզիկական անձանց` արհմիության անդամների աշխատանքային և դրա հետ կապված սոցիալական և այլ շահերի ու իրավունքների պաշտպանության գործում ներդրած զգալի ավանդի, ՀԱՄԿ-ի նպատակների ու խնդիրների իրականացման ակտիվ մասնակցության, արհմիութենական համերաշխության և միասնության ամրապնդման, արհմիություններում երկարատև և բարեխիղճ աշխատանքի համար:
2. ՀԱՄԿ-ի պատվո կրծքանշանը հանդիսանում է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի բարձրագույն պարգևը:
3. ՀԱՄԿ-ի պատվո կրծքանշանը տրվում է ՀԱՄԿ-ի գործկոմի որոշմամբ, ՀԱՄԿ-ի պատվոգրով պարգևատրվածներին:
4. Արհմիության անդամներին, արհեստակցական կազմակերպություններին և միություններին, իրավաբանական և ֆիզիկական անձանց ՀԱՄԿ-ի պատվո կրծքանշանով պարգևատրելու մասին առաջարկը ՀԱՄԿ-ի գործկոմի քննարկմանն են ներկայացնում ՀԱՄԿ-ի նախագահը կամ ՀԱՄԿ-ի անդամ արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության ղեկավար մարմինը:
5. ՀԱՄԿ-ի պատվո կրծքանշանով պարգևատրելու առաջարկությունը ՀԱՄԿ-ի գործկոմի նիստում ներկայացնում է ՀԱՄԿ-ի նախագահը` ՀԱՄԿ-ի անդամ կազմակերպության ղեկավար մարմնի միջնորդությամբ :
6. ՀԱՄԿ-ի պատվո կրծքանշանով պարգևատրելու համար ներկայացվում են պարգևատրվողի աշխատանքի վայրի լրիվ անվանումը, զբաղեցրած պաշտոնը, նախկինում ստացված պարգևները, պարգևատրման ներկայացնելու շարժառիթները:
7.ՀԱՄԿ-ի պատվո կրծքանշանի հետ պարգևատրվողին հանձնվում է ՀԱՄԿ-ի պատվո կրծքանշանի վկայականը և ՀԱՄԿ-ի գործկոմի որոշումը:
8. ՀԱՄԿ-ի պատվո կրծքանշանով պարգևատրման մասին ՀԱՄԿ-ի գործկոմի որոշումը տեղադրվում է ՀԱՄԿ-ի կայքէջում:
9. ՀԱՄԿ-ի պատվո կրծքանշանը, վկայականը և գործկոմի որոշումը պարգևատրվողին հանձնվում է ՀԱՄԿ-ի նախագահի կամ ՀԱՄԿ-ի գործկոմի անդամի կողմից:
10. ՀԱՄԿ-ի պատվո կրծքանշանը համարակալվում է: ՀԱՄԿ-ի պատվո կրծքանշանների հաշվառումը կատարվում է ՀԱՄԿ-ի աշխատակազմի անդամ կազմակերպությունների հետ տարվող աշխատանքների բաժնում:
11. ՀԱՄԿ-ի պատվո կրծքանշանը հանձնելուց հետո մեկ շաբաթվա ընթացքում ՀԱՄԿ-ի աշխատակազմի ֆինանսական բաժինը կատարում է հանձնված ՀԱՄԿ-ի պատվո կրծքանշանի ելքագրումը: