Երևան, 03.01.2025

Կայքի հին տարբերակը

Հաստատվել է

ՀԱՄԿ-ի խորհրդի

2013թ. մարտի 29-ի

N  1-6   որոշմամբ

 

ԿԱՐԳ

ՀԱՄԿ-ի ԿԱԶՄՈՒՄ ՆՈՐ ՃՅՈՒՂԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

ԵՎ ՀԱՄԿ-ի ԿԱԶՄԻՑ ՀԵՌԱՑՄԱՆ

 

1. ՀԱՄԿ-ի կազմում ընդունվելու համար ՀԱՄԿ-ի նախագահի անունով արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունը (հետագայում՝ ՃՀՄ)  ներկայացնում է գրավոր դիմում կցելով.

ա) ՃՀՄ-ի համապատասխան մարմնի որոշումը ՀԱՄԿ-ի կազմում ընդունվելու մասին,

բ) ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի կողմից գրանցված ՃՀՄ-ի կանոնադրության պատճենը,

գ) ՃՀՄ-ի պետական գրանցման վկայականի պատճենը ,

դ) տեղեկանք ՃՀՄ-ի կազմում միավորված անդամ կազմակերպությունների և արհեստակցական միությունների, ինչպես նաև արհմիության անդամների թվի մասին,

ե) համապատասխան բանկի տեղեկանքը ՃՀՄ-ի հաշվարկային հաշվում (հաշիվներում) ֆինանսական միջոցների մասին:

2. Արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական  միության դիմումը քննարկվում է ՀԱՄԿ-ի գործկոմի նիստում` երեսուն  օրվա ընթացքում, այնուհետև ներկայացվում է  ՀԱՄԿ-ի  խորհրդի հաստատմանը:

3. Ճյուղային հանրապետական միությունը ՀԱՄԿ-ին մուծում է մուտքի վճար` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:

Մուտքի վճարը կատարվում է ամբողջությամբ ՀԱՄԿ-ի խորհրդի կողմից գործկոմի որոշումը հաստատելուց հետո, երեք աշխատանքային օրվա ընթացքում:

Մուտքի վճարը ուշացնելու կամ ամբողջությամբ չվճարելու դեպքում կիրառվում է ՀԱՄԿ-ի կանոնադրության հոդված 17-ը:

4. ՀԱՄԿ-ի անդամ ՃՀՄ-ն ՀԱՄԿ-ի կազմից հեռացվում է ՀԱՄԿ-ի խորհրդի որոշմամբ` ՀԱՄԿ-ի կանոնադրության պահանջները  խախտելու, այդ թվում  չորս ամսվա ընթացքում անդամավճար  չմուծելու դեպքում:

5. ՀԱՄԿ-ի անդամ ՃՀՄ-ի ղեկավար մարմնի որոշումը ՀԱՄԿ-ի կազմից դուրս գալու մասին քննարկվում է ՀԱՄԿ-ի գործկոմում, այնուհետև ՀԱՄԿ-ի  խորհրդում, որն ընդունում է համապատասխան  որոշում:

6. ՀԱՄԿ-ի կազմից կամովին դուրս գալուց կամ հեռացվելուց հետո  ՃՀՄ-ին չեն վերադարձվում  ՀԱՄԿ-ին մուծած մուտքի վճարի  և անդամավճարի գումարները: