Հաստատվել է
ՀԱՄԿ-ի խորհրդի
2013թ. մարտի 29 -ի
N 1-9 որոշմամբ
Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ
ՀԱՄԿ-ի ԽՈՐՀՐԴԻ ՄՇՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ
1.Ընդհանուր դրույթներ
1.1 Սույն աշխատակարգը սահմանում է ՀԱՄԿ-ի մշտական գործող հանձնաժողովների / հետագայում՝ հանձնաժողովներ/ նպատակները, խնդիրները, կազմավորման և գործունեության կարգը, իրավունքները:
1.2 Հանձնաժողովները կազմավորվում են ՀԱՄԿ-ի անդամ ճյուղային հանրապետական միության կողմից պատվիրակված մեկական ներկայացուցիչներով:
Երիտասարդական հանձնաժողովի կազմում ճյուղային հանրապետական միությունը կարող է պատվիրակել մինչև երեք անդամի, որոնց տարիքը չպետք է գերազանցի 30-ը:
Փոփ. Խորհրդի 2018թ. մարտի 26 -ի N 1-4 որոշմամբ
1.3 ՀԱՄԿ-ի անդամ ճյուղային հանրապետական միությունները / հետագայում ՃՀՄ/ ինքնուրույն են որոշում իրենց մասնակցության նպատակահարմարությունը այս կամ այն հանձնաժողովում:
1.4 Հանձնաժողովները կազմավորվում և գործում են ՀԱՄԿ-ի խորհրդի լիազորությունների ժամկետով:
Հանձնաժողովի գործունեությունը կարող է դադարեցվել ՀԱՄԿ-ի խորհրդի որոշմամբ:
1.4.1 Հանձնաժողովների անդամների փոփոխությունը կատարվում է ՀԱՄԿ-ի անդամ ճյուղային հանրապետական միության առաջարկությամբ ՀԱՄԿ-ի գործկոմի կողմից, որից հետո ներկայացվում է ՀԱՄԿ-ի խորհրդի հաստատմանը:
1.5 Հանձնաժողվների որոշումներն ընդունվում և ներկայացվում են ՀԱՄԿ-ի նախագահին առաջարկությունների ձևով:
1.6 Հանձնաժողովը իր գործունեությունն իրականացնելիս ղեկավարվում է ՀՀ օրենսդրությամբ, ՀԱՄԿ-ի համագումարի, խորհրդի և գործկոմի որոշումներով, սույն աշխատակարգով և հաշվետու է ՀԱՄԿ-ի խորհրդին:
1.7 Հանձնաժողովների աշխատանքները համակարգում է ՀԱՄԿ-ի նախագահը կամ նրա կողմից լիազորված անձը:
2. Հանձնաժողովների հիմնական նպատակները
2.1. ՀԱՄԿ-ի անդամ ՃՀՄ-ների, արհմիութենական մարմինների ներկայացուցիչների, ակտիվիստների, մասնագետների ներգրավումը ՀԱՄԿ-ի գործունեության մեջ, արդիական հարցերի ուսումնասիրումը, ընդհանրացումը և տեղեկացումը ՀԱՄԿ-ի ղեկավար մարմիններին:
2.2. ՀԱՄԿ-ի անդամ կազմակերպությունների և արհմիութենական աշխատանքների փորձի փոխանակումը, նրանց դրական փորձի տարածումը:
2.3. Արհմիութենական շարժման համերաշխության ամրապնդումը բոլոր մակարդակներում, ՀԱՄԿ-ի հեղինակության և դերի բարձրացում:
2.4. Հանձնաժողովները կարող են մշակել և ՀԱՄԿ-ի խորհրդի հաստատմանը ներկայացնել նպատակներ և խնդիրներ, որոնք չեն հակասում ՀԱՄԿ-ի կանոնադրությանը և գործունեության ծրագրին:
3. Հանձնաժողովների իրավունքները
3.1. ՀԱՄԿ-ի մշտական գործող բոլոր հանձնաժողովներն ունեն հավասար իրավունքներ
3.2. Ելնելով աշխատանքի անհրաժեշտությունից հանձնաժողովը իր կազմից կարող է ստեղծել մշտական գործող կամ ժամանակավոր աշխատանքային խմբեր:
3.3.Հանձնաժողովն իր իրավասությանը վերաբերվող հարցերով սեփական նախաձեռնությամբ կարող է մշակել նյութեր և փաստաթղթերի նախագծեր ու ներկայացնել դրանք ՀԱՄԿ-ի նախագահին:
4. Հանձնաժողովների աշխատակարգը
4.1.Հանձնաժողովն իր կազմից ընտրում է հանձնաժողովի նախագահ և նախագահի տեղակալ(ներ):
4.2. Հանձնաժողովների աշխատանքներն իրականացվում են նիստեր անցկացնելու միջոցով: Նիստի օրվա, ժամի, տեղի և օրակարգի նախագծի մասին հանձնաժողովի անդամներին և նիստին հրավիրվող անձանց ծանուցվում է նիստից առնվազը հինգ աշխատանքային օր առաջ:
Հանձնաժողովի նախագահը ղեկավարում է հանձնաժողովի աշխատանքները, վարում է նիստերը: Հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում, նիստը վարում է հանձնաժողովի նախագահի տեղակալը:
4.3. Հանձնաժողովի նիստերն հրավիրվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան տարին երկու անգամ:
4.4. Հանձնաժողովների նիստերն հրավիրվում են հանձնաժողովի նախագահի կողմից: Անհրաժեշտության դեպքում հանձնաժողովի նիստ կարող է հրավիրվել ՀԱՄԿ-ի նախագահի առաջարկությամբ:
Հանձնաժողովի նիստ կարող է հրավիրվել նաև հանձնաժողովի անդամների 1/3 առաջարկությամբ:
4.5. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե հանձնաժողովի նիստին մասնակցում են հանձնաժողովի անդամների երկու երրորդից ոչ պակաս: Որոշումներն ընդունվում են նիստին ներկա հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում նիստը նախագահողի ձայնը որոշիչ է:
4.6. Հանձնաժողովի այն անդամը, ով համաձայն չէ ընդունված որոշմանը, կարող է ներկայացնել իր գրավոր կարծիքը, որը կցվում է որոշմանը և գրառվում է հանձնաժողովի նիստի արձանագրությունում:
4.7. Հանձնաժողովի որոշումները ստորագրում է հանձնաժողովի նախագահը:
4.8. Հանձնաժողովի նախագահը, նախագահի տեղակալ(ներ)ը և հանձնաժողովի անդամները իրենց աշխատանքները իրականացնում են հասարակական հիմունքներով:
4.9. Հանձնաժողովի աշխատանքների կազմակերպական-տեխնիկական սպասարկումը իրականացվում է ՀԱՄԿ-ի աշխատակազմի կողմից:
4.10. Հանձնաժողովների աշխատանքների հետ կապված ծախսերը կատարվում են ՀԱՄԿ-ի բյուջեի` այդ նպատակով նախատեսված միջոցների հաշվին:
4.11. Հանձնաժողովի նիստերը արձանագրվում են:
4.12. Տարբեր հանձնաժողովների իրավասությանը վերաբերվող համանման հարցը տվյալ հանձնաժողովների նախաձեռնությամբ կամ ՀԱՄԿ-ի նախագահի առաջարկությամբ կարող են քննարկվել հանձնաժողովների համատեղ նիստերում:
4.13. Հանձնաժողովների համատեղ նիստերը, փոխադարձ համաձայնությամբ, վարում է հանձնաժողովների նախագահներից մեկը:
4.14. Հանձնաժողովների համատեղ նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում են հանձնաժողովների անդամների երկու երրորդից ոչ պակաս: Որոշումներն ընդունվում են նիստին ներկա հանձնաժողովների անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:
Հաստատվել է
ՀԱՄԿ-ի խորհրդի
2013թ. մարտի 29-ի
N 1 - 7 որոշմամբ
ԿԱՐԳ
ՀԱՄԿ-ի ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ
ՏՆՕՐԻՆՄԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՕՏԱՐՄԱՆ
Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի (այսուհետ`ՀԱՄԿ) որպես սեփականություն ճանաչված գույքի (անշարժ գույքի, տրանսպորտային միջոցների, դրամական միջոցների և այլն) տնօրինումը, օգտագործումը և օտարումը:
1. ՀԱՄԿ-ի սեփականություն ճանաչված գույքը ՀԱՄԿ-ի խորհրդի կողմից տրված իրավասությունների շրջանակներում տնօրինում է ՀԱՄԿ-ի նախագահը, իսկ օտարվում է (բացառությամբ դրամական միջոցների) հաշվի առնելով ՀԱՄԿ-ի խորհրդի մշտական գործող ՀԱՄԿ-ի սեփականության տնօրինման, օգտագործման և օտարման հանձնաժողովի (հետագայում` հանձնաժողով) առաջարկությունը:
1.1. ՀԱՄԿ-ի սեփականություն հանդիսացող գույքի օգտագործման հարցը հանձնաժողովը քննարկում է ՀԱՄԿ-ի նախագահի գրության համաձայն և գրությունը ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում ՀԱՄԿ-ի նախագահին ներկայացնում է առաջարկություններ:
2. ՀԱՄԿ-ի սեփականություն հանդիսացող գույքի օտարման առաջարկությունը ստանալուց հետո ՀԱՄԿ-ի նախագահը գրավոր դիմում է հանձնաժողովին ներկայացնելով օտարման ենթակա գույքի մասին տեղեկանք` նշելով գույքի հաշվեկշռային արժեքը, օտարման ձևը, այլ տվյալներ:
3. ՀԱՄԿ-ի սեփականություն հանդիսացող գույքի օտարման հարցը քննարկում է հանձնաժողովը և իր առաջարկությունները ներկայացնում է ՀԱՄԿ-ի նախագահին:
3.1. Հանձնաժողովի առաջարկությունները պետք է պարունակեն`
ա) օտարման համաձայնությունը կամ մերժումը,
բ) օտարվող գույքի նախնական գինը,
գ) օտարման ձևը:
4. Հաշվի առնելով հանձնաժողովի առաջարկությունները`
ա) ՀԱՄԿ-ի գործկոմի որոշման հիման վրա անշարժ գույքի օտարման վերաբերյալ որոշումն ընդունում է ՀԱՄԿ-ի խորհուրդը,
բ) տրանսպորտային միջոցի օտարման վերաբերյալ որոշումն ընդունում է ՀԱՄԿ-ի գործկոմը,
գ) սարքավորումների, տնտեսական գույքի օտարումը կատարվում է ՀԱՄԿ-ի նախագահի կարգադրությամբ:
5. ՀԱՄԿ-ի անշարժ գույքի և տրանսպորտային միջոցի օտարման մասին ՀԱՄԿ-ի գործկոմի և ՀԱՄԿ-ի խորհրդի որոշումները, սարքավորումների, տնտեսական գույքի օտարման մասին ՀԱՄԿ-ի նախագահի կարգադրությունը պետք է պարունակեն օտարման թույլտվությունը (կամ մերժումը), օտարման գինը, ձևը և ժամկետը, ինչպես նաև օտարման համար լիազորված անձի տվյալները:
6. ՀԱՄԿ-ի նախագահի կողմից լիազորված անձի միջոցով ՀԱՄԿ-ի սեփականություն հանդիսացող գույքը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է տրվել վարձակալության այլ կազմակերպություններին:
7. ՀԱՄԿ-ի սեփականություն հանդիսացող գույքը այլ կազմակերպություններին վարձակալությամբ հանձնելու մասին պայմանգիրը ստորագրում է ՀԱՄԿ-ի նախագահը կամ նրա կողմից լիազորված անձը:
8. ՀԱՄԿ-ի սեփականություն հանդիսացող գույքի օտարման կամ վարձակալության մասին պայմանգրերը կնքվում են ՀՀ արժույթով` դրամով:
9. ՀԱՄԿ-ի դրամական միջոցները օգտագործվում են համաձայն ՀԱՄԿ-ի խորհրդի կողմից հաստատված ՀԱՄԿ-ի տարեկան բյուջեի:
9.1. ՀԱՄԿ-ի տարեկան բյուջի նախագիծը ներկայացվում է ՀԱՄԿ-ի գործկոմի քննարկմանը մինչև նախորդող տարվա վերջը:
9.2. ՀԱՄԿ-ի տարեկան բյուջեն գործում է յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը, եթե տվյալ տարվա համար ՀԱՄԿ-ի բյուջեի մասին ՀԱՄԿ-ի խորհրդի որոշումով այլ բան չի նախատեսվել:
10. Խիստ անհրաժեշտության դեպքում իրենց կանոնադրական նպատակների համար ՀԱՄԿ-ի անդամ ճյուղային միությունը կարող է դիմել ՀԱՄԿ-ի նախագահին` դրամական օժանդակություն ստանալու խնդրանքով:
10.1. ՀԱՄԿ-ի անդամ արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության (ՃՀՄ) դրամական օժանդակություն ստանալու մասին դիմումը պետք է պարունակի`
ա) ՃՀՄ-ի կանոնադրական նպատակը, որի համար անհրաժեշտ է դրամական օժանդակությունը,
բ) դրամական օժանդակության չափը (ՀՀ դրամով),
գ) ժամկետը, երբ անհրաժեշտ է ստանալ դրամական օժանդակությունը,
դ) ժամկետը, երբ ՃՀՄ-ն պարտավորվում է ներկայացնել տեղեկանք դրամական օժանդակության գումարի օգտագործման մասին,
ե) համապատասխան բանկի տեղեկանքը ՃՀՄ-ի հաշվարկային հաշվում (հաշիվներում) ֆինանսական միջոցների մասին:
11. ՀԱՄԿ-ի անդամ ՃՀՄ-ն ՀԱՄԿ-ի շենքի 8-րդ հարկի դահլիճներում (լսարաններում) միջոցառումներ անցկացնելու համար ՀԱՄԿ-ի նախագահի անունով ներկայացնում է հայտ, ոչ ուշ քան միջոցառումը սկսելուց 10 օր առաջ, նշելով.
ա) միջոցառման անվանումը, այն սկսելու և ավարտելու օրը և ժամը,
բ) միջոցառման մասնակիցների նախատեսվող թվաքանակը,
գ) միջոցառման համար պատասխանատու անձի անունը, ազգանունը:
12. ՀԱՄԿ-ի կազմից ճյուղային միության դուրս գալու, ինքնալուծարքի կամ հեռացման դեպքում ՀԱՄԿ-ի հետ վերջինիս ֆինանսական և գույքային հարցերը կարգավորում է ՀԱՄԿ-ի խորհուրդը` համաձայն ՀՀ օրենսդրության պահանջների: