Հավելված 1
Հաստատվել է
ՀԱՄԿ-ի գործկոմի
2013թ. մարտի 22.-ի
N 2-2 որոշմամբ
ԱՇԽԱՏԱԿԱՐԳ
ՀԱՄԿ-ի ԳՈՐԾԿՈՄԻ
1. Սույն աշխատակարգով սահմանվում է ՀԱՄԿ-ի գործկոմի գործունեության կարգը:
2. ՀԱՄԿ-ի գործկոմն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության և ՀԱՄԿ-ի կանոնադրության պահանջներին համապատասխան:
3. ՀԱՄԿ-ի գործկոմի աշխատանքները իրականացվում են նիստերում որոշումներ ընդունելու միջոցով:
3.1. Գործկոմի նիստը հրավիրում է ՀԱՄԿ-ի նախագահը ոչ ուշ, քան երեք ամիսը մեկ անգամ և այդ մասին ամենաուշը հինգ աշխատանքային օր առաջ տեղյակ է պահում գործկոմի անդամներին։ ՀԱՄԿ-ի նախագահը հրավիրում է գործկոմի նիստ նաև գործկոմի անդամների 1/3-ի պահանջով։
3.2. Գործկոմի նիստը իրավազոր է, եթե նիստին մասնակցում են գործկոմի անդամների ոչ պակաս, քան 2/3-ը։ Որոշումներն ընդունվում են, եթե քվորումի առկայության դեպքում որոշման օգտին քվեարկում է նիստին մասնակցող գործկոմի անդամների պարզ մեծամասնությունը։
4. Առանձին դեպքերում, ՀԱՄԿ-ի նախագահի առաջարկությամբ, ՀԱՄԿ-ի գործկոմը կարող է որոշումներ ընդունել հարցման կարգով:
5. Հարցման կարգը կիրառվում է հետևյալ դեպքերում.
ա) ՀԱՄԿ-ի պատվո կրծքանշանով պարգևատրելիս,
բ) ՀԱՄԿ-ի պատվոգրով պարգևատրելիս,
գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արհմիության անդամներին պարգևների և կոչումների, ինչպես նաև այլ խրախուսանքի ներկայացնելիս:
5.1. Հարցման կարգով ընդունված (կամ չընդունված) որոշումները ներառվում են ՀԱՄԿ-ի գործկոմի հերթական արձանագրությունում` □Հարցման կարգով□ նշումով, կցելով հարցման թերթիկը, գործկոմի անդամների ստորագրություններով:
6. ՀԱՄԿ-ի գործկոմի քննարկան համար հարցեր կարող են ներկայացնել ՀԱՄԿ-ի գործկոմի անդամները, ՀԱՄԿ-ի վերստուգիչ հանձնաժողովի նախագահը, ՀԱՄԿ-ի խորհրդի մշտական գործող հանձնաժողովները, ՀԱՄԿ-ի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները:
7. ՀԱՄԿ-ի գործկոմի նիստի օրակարգի նախագիծը ձևավորում է ՀԱՄԿ-ի նախագահը:
8. ՀԱՄԿ-ի գործկոմի նիստի օրակարգի նախագծում ներառված հարցերի վերաբերյալ նյութերը (որոշման նախագիծ, տեղեկանք) նախապատրաստվում են հարցը առաջարկողի կողմից կամ ՀԱՄԿ-ի նախագահի հանձնարարությամբ` ՀԱՄԿ-ի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումը:
9. ՀԱՄԿ-ի գործկոմի օրակարգի նախագծում ներառված հարցերը ՀԱՄԿ-ի գործկոմի նիստում կարող է ներկայացնել հարցը առաջարկողը:
10. ՀԱՄԿ-ի գործկոմի նիստերին մշտական հրավիրվածի կարգավիճակով մասնակցում են ՀԱՄԿ-ի վերստուգիչ հանձնաժողովի նախագահը, ՀԱՄԿ-ի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները:
10.1. ՀԱՄԿ-ի նախագահը կարող է ՀԱՄԿ-ի գործկոմի հարցերի քննարկման համար հրավիրել քննարկվող հարցին առընչվող անձանց:
11. Օրակարգի յուրաքանչյուր հարցի վերաբերյալ ՀԱՄԿ-ի գործկոմի անդամը կարող է ելույթ ունենալ մեկ անգամ` ՀԱՄԿ-ի նախագահից ձայնի իրավունք ստանալուց հետո: Ելույթի տևողությունը չի կարող 10 րոպեից ավել լինել: Զեկուցողին հարցեր տալու համար ՀԱՄԿ-ի նախագահից ձայնի իրավունք ստանալուց հետո տրամադրվում է մինչև 3 րոպե: Հակառակ դեպքերում դադարեցվում է ելույթի կամ առաջարկությունների արձանագրումը:
11.1. ՀԱՄԿ-ի գործկոմի նիստը վարողը կարող է ձայն տալ նիստին հրավիրվածին: Այդ դեպքում գործում է կետ 11-ով սահմանված կարգը:
11.2. Գործկոմի անդամները չեն կարող օրակարգային հարցի վերաբերյալ ելույթը ընդհատել, մեկնաբանել:
12. ՀԱՄԿ-ի նախագահի կողմից քվեարկությունը հայտարարելուց հետո ելույթները, առաջարկությունները և հարցերը դադարեցվում են և չեն արձանագրվում:
13. ՀԱՄԿ-ի գործկոմի նիստի սղագրումը և ձայնագրումը իրականացնում է ՀԱՄԿ-ի աշխատակազմի ընդհանուր բաժինը:
13.1. ՀԱՄԿ-ի գործկոմի նիստի արձանագրությունը և որոշումները ստորագրվում են ՀԱՄԿ-ի նախագահի կողմից ոչ ուշ, քան ՀԱՄԿ-ի գործկոմի նիստի ավարտից 3 աշխատանքային օրվա ընթացքում: Որոշումները, ստորագրվելուց հետո, ոչ ուշ, քան 2 աշխատանքային օրվա ընթացքում, ուղարկվում են ՀԱՄԿ-ի անդամ ճյուղային հանրապետական միություններին, ՀԱՄԿ-ի աշխատակազմի ստորաբաժանումներին, իսկ անհրաժեշտության դեպքում` այլ շահագրգիռ կազմակերպությունների ղեկավարներին:
13.2. ՀԱՄԿ-ի գործկոմի արձանագրությունները կազմվում են օրակարգում ներառված հարցերի հաջորդականությամբ: Արձանագրությունները կազմում է ՀԱՄԿ-ի աշխատակազմի անդամ կազմակերպությունների հետ տարվող աշխատանքների բաժինը:
13.3. Արձանագրության մեջ նշվում է քննարկվող հարցի վերաբերյալ նիստում արված առարկություններն ու առաջարկությունները, զեկուցողին տրված հարցերը և դրանց պատասխանները, ելույթները, ելույթ ունեցողների պաշտոնները և անունները, ինչպես նաև քվեարկության արդյունքները (կողմ, դեմ, ձեռնպահ):
13.4. ՀԱՄԿ-ի գործկոմի արձանագրությունների համարակալումը սկսվում է ՀԱՄԿ-ի համագումարից հետո կայացած ՀԱՄԿ-ի գործկոմի առաջին նիստից և շարունակվում է մինչև հաջորդ համագումար:
13.5. ՀԱՄԿ-ի գործկոմի արձանագրությունները ՀԱՄԿ-ի նախագահի կողմից ստորագրվելուց հետո, կնքվում և պահվում են ՀԱՄԿ-ի աշխատակազմի ընդհանուր բաժնում:
14. ՀԱՄԿ-ի գործկոմի կողմից ընդունված որոշումների առաքումը ապահովում է ՀԱՄԿ-ի աշխատակազմի ընդհանուր բաժինը՝ թղթային կամ էլեկտրոնային ձևով:
15. ՀԱՄԿ-ի գործկոմի նիստի սպասարկման աշխատանքը ապահովում է ՀԱՄԿ-ի աշխատակազմի ընդհանուր բաժնի պետը և տնտեսվարը:
16. ՀԱՄԿ-ի գործկոմի կողմից ընդունված յուրաքանչյուր որոշում համարակալվում է` նշելով արձանագրության հերթական համարը և օրակարգով հաստատված տվյալ հարցի հերթական համարը:
Հավելված 2
ՀԱՄԿ-ի գործկոմի
2013թ. մարտի 22-ի
N 2-2. որոշման
ՀԱՐՑՄԱՆ ԹԵՐԹԻԿ
......................................................................................................մասին
ՀԱՄԿ-ի անդամ ՃՀՄ անվանումը |
ՀԱՄԿ-ի գործկոմի անդամի անունը, ազգանունը |
ամսաթիվը |
կողմ (ստորագրությունը) |
դեմ (ստորագրությունը) |
ձեռնպահ (ստորագրությունը) |
|
|
|
|
|
|