Տեղեկատվություն
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան Հայոց Ցեղասպանու-թյան 100-րդ տարելիցի կապակացությամբ ստացել է Եգիպտոսի շինարարների և փայտամշակման արդյունաբերության աշխատողների համընդհանուր արհմիությունների նախագահ Աբդել Մոնիմ էլՔյամալի նամակը:
<Եգիպտոսի շինարարների և փայտամշակման արդյունաբերության աշխատողների համընդհանուր արհմիությունը Եգիպտոսի տարբեր վայրերում գտնվող իր անդամների հետ կիսում է հայ ժողովրդի վիշտը՝ 1915 թվականին Թուրքիայում հայերի դեմ իրականացված ցեղասպանության առիթով և իր համերաշխությունն ու աջակցությունն է հայտնում հայ ժողովրդին: Մենք գիտենք, որ ապրիլի 24-ը 1915 թվականին իրականացված Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է: Եգիպտոսի շինարարների և փայտամշակման արդյունաբերության աշխատողների համընդհանուր արհմիությունը կոչ է անում աշխարհի բոլոր արհմիություններին իրենց զորակցությունն ու համերաշխությունը ցուցաբերել հայ ժողովրդին>:
Եգիպտոսի Շինարարների և փայտամշակման արդյունաբերության աշխատողների համընդհանուր արհմիությունների
նախագահ ԱԲԴԵԼ ՄՈՆԻՄ էԼՔՅԱՄԱԼ
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
ՀՀ աշխատանքի եվ սոցիալական հարցերի նախարարություն
Հայաստանի Գործատուների Հանրապետական ՄիությունՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Արհմիությունների համընդհանուր կոնֆեդերացիա
Արհմիությունների միջազգային կոնֆեդերացիա
Աշխատանքի միջազգային կազմակերպություն




