Երևան, 24.11.2024

Կայքի հին տարբերակը

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ, ՏԻՄ-ԵՐԻ և ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ 7-ՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ, ՏԻՄ-ԵՐԻ և ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ 7-ՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ

  2018 թ. փետրվարի 23-ին Անի հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Հայաստանի պետական հիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակական սպասարկման աշխատողների ճյուղային հանրապետական արհմիության 7-րդ համագումարը, որին մասնակցում էր շուրջ 100 պատվիրակ և հյուր:

  Համագումարի աշխատանքներին մասնակցում էին ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանը, Հայաստանի կոմունալ-բնակարանային տնտեսության և ծառայությունների ոլորտի աշխատողների ՃՀՄ-ի  նախագահ Սեդա Հարությունյանը, Կոտայքի մարզպետի տեղակալ Կարեն Մարգարյանը, Բաղանիս գյուղի վարչական ղեկավար Նարեկ Սահակյանը, «Ռիպա» առաղջարանի տնօրեն Ռուզաննա Սարգսյանը, Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ծրագրերի համակարգող Լիանա Բադալյանը:

  Համագումարը սկսվեց  ճյուղային արհմիության գործունեությունը ներկայացնող հոլովակի ցուցադրությամբ։

  Այնուհետև քննարկեց 6-րդ համագումարից հետո ընկած ժամանակահատվածում ճյուղային արհմիության խորհրդի կատարած աշխատանքը, որը իր զեկույցում ներկայացրեց ՃՀՄ-ի նախագահ Անահիտ Ասատրյանը։ Ելույթներով հանդես եկան Մարգարիտա Պետրոսյանը, Մուշեղ Կարապետյանը, Մարինե Մկրտչյանը, Նարեկ Սահակյանը, Լիանա Բադալյանը։

  ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանը համագումարին ուղղված իր խոսքում ներկայացրեց Հայաստանի Արհմիությունների Կոնֆեդերացիայի կողմից աշխատողների իրավունքների պաշտպանությանն ուղղված կատավող քայլերը Հայաստանի պետական հիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների ճյուղային արհմիության դերը այդ աշխատանքում։

  Համագումարը ՃՀՄ-ի կատարած աշխատանքները գնահատեց բավարար, միաժամանակ նշելով այն ուղղությունները, որոնց վրա պետք է կենտրոնացնել արհմիութենական կազմակերպությունների ուշադրությունը:

  Հաշվետու զեկուցումով հանդես եկավ նաև ՃՀՄ-ի վերստուգիչ հանձնաժողովի նախագահը, ում աշխատանքը գնահատվեց բավարար:

  Համագումարը միաձայն ՃՀՄ-ի նախագահ ընտրեց Անահիտ Ասատրյանին, ընտրեց նաև վերստուգիչ հանձնաժողով:

  Համագումարը հաստատեց ներկայացված կանոնադրական փոփոխությունները և առաջիկա 5 տարիների գործունեության ծրագիրը: