Երևան, 26.03.2023

Կայքի հին տարբերակը

ԵՄ-ՀՀ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» քաղաքացիական հասարակության պլատֆորմի մաս կազմելու մրցույթի հրավեր

ԵՄ-ՀՀ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» քաղաքացիական հասարակության պլատֆորմի մաս կազմելու մրցույթի հրավեր

Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» (այսուհետ` ՀԸԳՀ) 366-րդ հոդվածի համաձայն նախատեսվում է ձևավորել Քաղաքացիական հասարակության պլատֆորմ (այսուհետ` ՔՀՊ)` կազմված Եվրոպական միության քաղհասարակության, այդ թվում` Եվրոպական տնտեսական և սոցիալական կոմիտեի ներկայացուցիչներից և Հայաստանի Հանրապետության քաղհասարակության, այդ թվում` Հայաստանում գործող արհմիութենական և գործատուների կազմակերպությունների  ներկայացուցիչներից:

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի գործադիր կոմիտեն հրավիրում է մասնակցել պլատֆորմի անդամության մրցույթին:

Ընտրվելու իրավունք ունեն արհմիություններում և/կամ ՀԸԳՀ-ով սահմանված ոլորտներից որևէ մեկում վերջին երկու տարիների ընթացքում գործունեություն ծավալած և զեկույցներ հրապարակած, միայն արհեստակցական կազմակերպությունների ներկայացուցիչները՝  բոլոր մակարդակներից:

Ընտրություններին մասնակցելու հավակնություն ունեցող արհմիութենական թեկնածուն (այսուհետ` Հավակնորդ) մինչև 2022թ. մարտի 1-ը ՀԱՄԿ-ի Կազմակերպաուսումնական կենտրոնի միջոցով /առձեռն ներկայացնելու դեպքում՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 26/3, 404 սենյակ կամ էլ. փոստով՝ educate.ctua@gmail.com/ Ընտրական հանձնաժողովին է ներկայացնում ընտրություններին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը (այսուհետ` փաստաթղթեր), ինչպես նաև իր հետ հաղորդակցվելու համար անհրաժեշտ կոնտակտային տվյալները։

Թեկնածուների ընտրությունը կատարվում է 5 բալային համակարգով:

Ներկայացված փաստաթղթերի ստուգման արդյունքում թերություններ հայտնաբերվելու դեպքում թեկնածուին կառաջարկվի ուղղել այն մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

Թեկնածուների ընտրության օրվա և վայրի մասին տեղեկատվությունը կտրամադրվի ՀԱՄԿ-ի պաշտոնական կայքում՝ հայտարարության միջոցով: 

ԵՄ-ՀՀ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության Համաձայնագրի» 366-րդ հոդվածով նախատեսված քաղաքացիական հասարակության պլատֆորմի արհմիությունների մասով հայաստանյան  կազմի ձևավորման  կարգին կարող եք ծանոթանալ այստեղ:

Մրցույթին մասնակցելու  թեկնածուներին ներկայացվող պահանջներին և փաստաթղթերի ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ: