Երևան, 26.03.2023

Կայքի հին տարբերակը

Անպատասխան մնացած հարց

 2022 թվականի հունվարի 20-ին ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանը դիմել էր ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին և ՀՀ աշխատանքի և սոցիալական  հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին ՊՇՌ հետազոտությունների դիմաց աշխատողներին փոխհատուցելու հարցի պարզաբանման  համար, քանի որ  հստակեցված չէ, թե ո՞ր մարմինը պետք է փոխհատուցի աշխատողների կողմից  վճարված  գումարները:
2022 թվականի  հունվարի  31-ի ՀՀ աշխատանքի և սոցիալական  հարցերի նախարարությունն իր պատասխան  նամակում իրավական ակտերի վերաբերյալ  պարզաբանում ստանալու համար ուղղորդում է առողջապահության ոլորտ:
 Մինչդեռ Առողջապահության  նախարարությունը 2022 թվականի հունվարի 26-ին ՀԱՄԿ-ի հարցմանն ուղղած իր պատասխան  նամակում  նշել էր, որ <ՊՇՌ  հետազոտության  ծառայությունների մատուցման  իրավահարաբերություններում գույքային պարտականությունների կրողների շրջանակի սահմանումը դուրս է առողջապահության  նախարարի  լիազորություններից>:
Աշխատողների աշխատանքային  իրավունքների հարցերով մտահոգված Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան վերոնշյալ  հարցի  վերաբերյալ ակնկալում է տրամաբանված և հստակ պատասխան: 
Կից ներկայացվում է ՀՀ առողջապահության և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների  պատասխանները:
 
ՀՀ առողջապահության նախարարության պատասխան
 
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների պատասխան