ՀԱՄԿ-ը դիմել է Ազգային ժողովի խմբակցություններին
Սույն թվականի հոկտեմբերի 25-ին Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան <Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին> օրենքի նախագծի վերաբերալ, համաձայն որի հունվարի 2, 3, 4, 5 և 7-ը կհանվեն տոնական օրերի ցանկից, դիմել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի բոլոր խմբակցություններին:
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ ՀՀ բնակչության մեծամասնության համար նշված տոներն առանձնահատուկ նշանակություն ունեն և համարվում են <ընտանեկան տոն>: Այդ տոները հանդիսանում են ընտանիքի ամրության, ընտանիքի անդամների միջև փոխադարձ հարգանքի դրսևորում:
ՀԱՄԿ-ը մտահոգություն է հայտնել, որ նախատեսված փոփոխությունների ընդուման դեպքում աշխատողները կարող են զրկվել վերոհիշյալ տոներն ընտանիքի անդամների հետ նշելու հնարավորությունից:
Բացի դա, նախագծով առաջարկվող փոփոխությունները գործատուների և աշխատողների միջև կարող են ստեղծել անհարկի լարվածություն:
Հաշվի առնելով վերոնշվածը՝ ՀԱՄԿ-ը առաջարկում է <Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին> Հայաստանի Հանրապետության օրենքը թողնել անփոփոխ:
Նման առաջարկով ՀԱՄԿ-ը նախապես դիմել էր նաև Հայաստանի Հանրապետության կառավարությանը:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ


ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ


