Երևան, 30.05.2023

Կայքի հին տարբերակը

ՀԱՄԿ-ի նախագահը հյուրընկալել է Բելառուսի դեսպանին

 Հոկտեմբերի 20-ին Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյանը հյուրընկալել է Հայաստանում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկին:

 Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Բելառուսի արհմիութենական համայնքների համագործակցության ներկա վիճակն ու հեռանկարները, կարևորել երկուստեք փորձի փոխանակումը, միջազգային ասպարեզում ընդհանուր նախաձեռնությունների խթանումն ու ձեռնարկությունների միջև գործընկերության հաստատմանն ուղղված քայլերի աջակցումը:

 Հանդիպմանը քննարկվել է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյանի և Բելառուսի արհմիությունների ֆեդերացիայի նախագահ Միխայիլ Օրդայի միջև առաջիկայում հանդիպում կազմակերպելու հնարավորությունը:

 Հրաժեշտին ՀԱՄԿ նախագահ Էդուարդ Թումասյանը շնորհակալություն է հայտնել Բելառուսի դեսպանին հյուրընկալման առթիվ: