Երևան, 30.05.2023

Կայքի հին տարբերակը

Համաեվրոպական տարածաշրջանային խորհրդի Գործադիր կոմիտեի հայտարարությունը պատվաստման վերաբերյալ

 COVID 19-ի դեմ պատվաստումը համաճարակի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցն է, որը կարող է նվազեցնել վարակի տարածումը և դրա բարդ հետևանքները, հոսպիտալացումների և մահերի քանակը: Համաեվրոպական տարածաշրջանային խորհրդի (այսուհետև՝ ՀԵՏԽ) արհմիություններն իրենց երկրներում աջակցում են պատվաստման ծրագրերին և ընդգծում, որ բնակչության պատվաստման առաջընթացը հնարավորություն է տվել տարածաշրջանի բազմաթիվ երկրների հաղթահարել առողջապահության համակարգերի վրա մեծ ճնշումը, վերացնել սանիտարական սահմանափակումները և ձեռնարկել կարևոր քայլեր տնտեսական, սոցիալական և մշակութային կյանքի վերականգնման ուղղությամբ:

 Արհմիություններն ունեն կարևոր դերակատարում՝ խրախուսելու աշխատողներին և նրանց ընտանիքների անդամներին պատվաստման գործում և պատվաստման հետ կապված հարցերում ներկայացնելու  աշխատողների շահերը:

 Այնուհանդերձ, ամբողջ տարածաշրջանում պատվաստումների մակարդակն ու մասշտաբը խիստ տարատեսակ են: Ցավոք, տարածաշրջանի մի շարք երկրներում լիովին պատվաստվածների քանակը չի կազմում 20% և միայն որոշ երկրներում այն կազմում է բնակչության 2/3-րդը: Դա պայմանավորված է պատվաստանյութերի դեֆիցիտով և դրանց սահմանափակ հասանելիությամբ. արտացոլում է ցածր իրազեկումը, անվստահությունն ու թերահավատությունը կառավարության ծրագրերի և գործատուների մոտեցումների նկատմամբ, կեղծ պատվաստման վկայականների տարածման և որոշ քաղաքական գործիչների անազնվության հանդեպ, ովքեր օգտագործում են մարդկանց վախերը և բորբոքում պատվաստման դեմ տրամադրված անձանց դիրքորոշումը, որն ի վերջո խոչընդոտում է տարածաշրջանում վարակի տարածման դեմ պայքարի ջանքերը, ինչն էլ հանգեցնում է մարդկային և տնտեսական կորուստների:

Արհմիությունները կոչ են անում պատվաստվել բոլոր աշխատողներին և նրանց ընտանիքների անդամներին: Նրանք պատրաստ են աջակցել պատվաստման և վերահսկողության հստակ, հասկանալի և ընդունելի մեխանիզմների մշակմանը, որոնք չեն խախտում քաղաքացիների ժողովրդավարական իրավունքներն ու ազատությունները և նաև դրանց գործնական կիրառումը` ի շահ հանրային առողջության և անվտանգության:

ՀԵՏԽ-ը կոչ է անում տարածաշրջանի բոլոր երկրներին ՝

- Իրականում, այլ ոչ թե բառերով՝ ճանաչել առողջության և անվտանգության գերակայությունը՝ առևտրային և քաղաքական շահերի նկատմամբ: Պատվաստանյութի մտավոր սեփականության սահմանափակումներից հրաժարումը վարակը հաղթահարելու հիմնական պայմանն է: Այն պետք է ուղեկցվի պատվաստանյութերի արտադրության առաջընթացով այն երկրներում և տարածաշրջաններում, որոնք չունեն սեփական տեխնոլոգիական և նյութական ռեսուրսներ: Դա հարուստ երկրների  բարեգործություն չէ, դա ներդրում է մեր ընդհանուր առողջության և ապագայի մեջ:

- Իրականացնել բնակչության շրջանում իրազեկման և լուսաբանման արշավներ և աշխատել աշխատողների կազմակերպությունների հետ` պատվաստումների ծածկույթը բարելավելու համար, այլ ոչ թե պետության դերը տեսնել  բացառապես ստիպելու և պարտադրելու մեջ: Պատվաստումը չպետք է լինի խտրականության, խարանման և սոցիալական տարաձայնությունների լրացուցիչ հիմք: Սոցիալական երկխոսությունը նպաստում է աշխատողների պատվաստման հարցում արդյունավետ և համաձայնեցված մոտեցումներին, հատկապես բարձր ռիսկ ունեցող մասնագիտությունների դեպքում, մինչդեռ արհմիությունների մասնակցությունը իրազեկման բարձրացման աշխատանքներին աջակցում է վստահության ամրապնդմանը և քաղաքացիների կողմից հատուկ նախաձեռնությունների և ծրագրերի ընդունմանը։

- Շտապ համաձայնեցնել իրենց արդյունավետությունն ապացուցած պատվաստանյութերի փոխադարձ ճանաչումը և ներդնել սերտիֆիկացման ստանդարտացում: Սա կբարձրացնի թերահավատ մարդկանց հետաքրքրությունը պատվաստումների նկատմամբ, կնվազեցնի կոռուպցիայի շարժառիթները և թույլ կտա վերականգնել շփումները մարդկանց միջև: Սրանում հետաքրքրված են ոչ միայն քաղաքական կամ բիզնես էլիտան, այլև բոլոր աշխատողներն ու քաղաքացիները: