Երևան, 30.05.2023

Կայքի հին տարբերակը

Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք

«Բուժաշխատողի օրվա» կապակցությամբ

 

 Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան շնորհավորում է Առողջապահության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությանը, արհմիության անդամներին և համակարգի աշխատողներին մասնագիտական տոնի՝ <Բուժաշխատողի օրվա> կապակցությամբ, մաղթում հաջողություններ, նորանոր ձեռքբերումներ բուժաշխատողների սոցիալ-տնտեսական, նրանց բարեկեցիկ կյանքի պայմանների բարելավման ճանապարհին:

 Այս օրերին մարդկության ռեսուրսներն ուղղված են Covid-19-ի դեմ պայքարին, որի առաջնագծում իրենց առողջությունն ու կյանքը վտանգելով շարունակում են  պայքարել բուժաշխատողները:

 Ժամանակը ցույց տվեց, որ Հայաստանի Հանրապետությունում աշխատում են շատ բարձր պատրաստվածությամբ բժիշկներ, ում համար գերակա շահը քաղաքացու առողջությունն է: Համավարակի ընթացքում նրանց աշխատանքն առավելագույնս արժևորվեց: Ցուցաբերելով քաջություն և համառություն բուժաշխատողներն ամիսներ շարունակ պայքարում են համաճարակի դեմ:

 Կրկին շնորհավորում եմ բոլոր բուժաշխատողներին, ցանկանում ուժ, անսպառ բարություն, կամք ու տոկունություն:

 

Լավագույն մաղթանքներով՝
Հայաստանի արհմիությունների
Կոնֆեդերացիայի նախագահ                               ԷԴՈՒԱՐԴ ԹՈՒՄԱՍՅԱՆ