Երևան, 30.05.2023

Կայքի հին տարբերակը

‹‹Արհմիութենական դպրոց››-ի բազմաբովանդակ հինգ օրերը

‹‹Արհմիութենական դպրոց››-ի բազմաբովանդակ հինգ օրերը

ՀԱՄԿ-ի ուսումնական կենտրոնը Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ Լոռու մարզում 2021թ. մայիսի 26-30-ը երիտասարդ արհմիութենականների համար կազմակերպել էր ‹‹Արհմիութենական դպրոց››, որին  մասնակցում էին Ագրոարդյունաբերության, Առևտրի և հասարակական սննդի, սպառկոոպերացիայի և ձեռներեցության, Բուհերի, ‹‹Էլեկտրաարհմիություն››, Թեթև արդյունաբերության, Լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների, Կոմունալ-բնակարանային տնտեսության և ծառայությունների ոլորտի, Կրթության և գիտության, Մշակույթի, Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի և հասարակական սպասարկման ոլորտի, Սպասարկման ոլորտի, Սննդի և ձկնարդյունաբերության, Տրանսպորտի և հաղորդակցության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների  ՀԱՄԿ-ի անդամ ճյուղային հանրապետական միությունների   ներկայացուցիչները:

Երիտասարդ արհմիութենականները հնարավորություն ունեցան լսելու հետաքրքիր բանախոսների, ինտերակտիվ գործիքների միջոցով ինքնուրույն գտնելու աշխատանքային հարաբերություններում կնճռոտ հարցերի պատասխանները: Միաժամանակ բացահայտեցին արհմիությունների դերն ու նշանակությունը աշխատանքային հարաբերություններում:

‹‹Արհմիութենական դպրոց››-ի երիտասարդ մասնակիցները ծանոթացան հաղորդակցման հմտություններին ու դրանց մշակույթին, Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական հասարակության մոդելներին ու դրանց զարգացման առանձնահատկություններին, թե ինչ դեր ունեն արհմիությունները որպես քաղաքացիական հասարակության մաս: Մասնակիցները խմբային աշխատանքների, դերախաղերի միջոցով կարողացան ամփոփել և ամրապնդել դասընթացի ընթացքում ստացած գիտելիքները: