ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ
ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ
ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՀԱՂԹԱՆԱԿԻ 76-ԱՄՅԱԿԻ
ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում տեղի ունեցած պատմական հաղթանակից անցել է 76 տարի: Հայ ժողովրդի, ինչպես և նախկին ԽՍՀՄ ժողովուրդների համար 1945թ. Մայիսի 9-ը, որպես Հաղթանակի օր հավերժ կմնա որպես մարդկությանը ֆաշիստական ստրկության սպառնալիքից փրկելու՝ հերոսության և աձնուրացության խորհրդանիշ: Ռազմադաշտում և աշխատանքային ճակատում մեր հայրենակիցները ցույց տվեցին հերոսության և հայրենասիրության վառ օրինակ:
Հայ ժողովրդի համար այս և արցախյան առաջին պատերազմում տարած հաղթանակները բարոյական ուղենիշ են սերունդների համար: Որքան հեռանում են այդ դրամատիկ ժամանակները, այնքան ուժեղ է դառնում երախտագիտության և պարտականության զգացումը բոլոր նրանց համար, ովքեր ամեն գնով պաշտպանեցին հայրենիքը: Մեր պարտքն է սերունդներին փոխանցել պատերազմում զոհվածների մասին հիշողությունը:
Մենք խոնահրվում ենք նաև արցախյան երկրորդ պատերազմում զոհված զինվորների հիշատակի առջև, ովքեր իրենց սխրանքով անմահացան:
Շնորհավորելով Հաղթանակի տոնի առթիվ` բոլորին մաղթում եմ քաջառողջություն, թող մեր նախնիների սխրանքի շնորհիվ ձեռք բերած փառապանծ հաղթանակները զորավիգ լինեն մեզ՝ մեր խաղաղ և հուսալի վաղվա օրը կերտելու գործում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ ԷԴՈՒԱՐԴ ԹՈՒՄԱՍՅԱՆ
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ


ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ


