ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՈՒՂԵՐՁԸ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Հայաստանի Հանրապետությունում, ինչպես ամբողջ աշխարհում արդեն երկրորդ տարին է, որ COVID -19 համաճարակի տարածման կանխարգելման նպատակով կատարվող քայլերը, ինչպես նաև արցախյան երկրորդ պատերազմը աներևակայելի վնասներ են հասցրել աշխատաշուկային:
Սակայն Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան լիահույս է, որ համատեղ ուժերով և հաստատուն քայլերով հնարավոր է գնալ առաջ` դիմագրավելով ոչ միայն համաճարակի հնարավոր գալիք անակնկալներին, այլև վերացնելու պատերազմի պատճառած նյութական և հոգեբանական ծանր հետևանքները:
Ճգնաժամի սկզբնական շրջանում ոմանք կորցրեցին աշխատանքը և եկամուտները նվազեցին, հատկապես տուժեց միջին խավը, ցածր, օրավարձով վարձատրվող աշխատողները: Սակայն բազմաթիվ գործատուներ կարողացան տնտեսական այս ծանր ճգնաժամին պահպանել աշխատատեղերն ու աշխատավարձերը: Քանզի առանց պատշաճ աշխատանքի չի կարող լինել արժանապատիվ կյանք, իսկ երկրի համար՝ կայուն տնտեսական աճ:
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան համոզված է, որ համերաշխությամբ և սոցիալական համագործակցությամբ հնարավոր է հաղթահարել ծագած խնդիրները և ստեղծել նոր հնարավորություններ` կիրառելով սոցիալական գործընկերության սկզբունքները:
Աշխատողների միջազգային համերաշխության օրվա առթիվ ՀԱՄԿ-ը ողջունում և շնորհավորում է բոլոր աշխատողներին և միանում Արհմիությունների համընդհանուր կոնֆեդերացիայի այս տարվա կոչին՝ Արժանապատիվ աշխատանք: Արդար աշխատավարձ! Կայուն զարգացում!
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ ԷԴՈՒԱՐԴ ԹՈՒՄԱՍՅԱՆ
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ


ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ


