ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելուն նվիրված միջոցառում ԱԳՆ-ում
Մարտի 4-ին ԱԳՆ-ում տեղի ունեցավ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելուն նվիրված միջոցառում, որին ներկա էին ՀՀ գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, քաղաքացիական հասարակության անդամներ։ Միջոցառմանը հրավիրված էին նաև Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյանը, ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալ Բորիս Խարատյանը, ՀԱՄԿ-ի անդամ ճյուղային միությունների նախագահներ Գրիգոր Ղարիբյանը, Անահիտ Ասատրյանը և Համլետ Դանիելյանը:
Շնորհավորելով գործընկերներին համաձայնագրի ուժի մեջ մտնելու կապակցությամբ՝ ԱԳ նախարար Արա Այվազյանը բարձր գնահատեց Հայաստանի և Եվրամիության աշխատանքային խմբերի ջանքերը` այս կարևոր ձեռքբերումը կյանքի կոչելու գործում: Նա նշեց, որ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն ընդգրկում է երկկողմ հարաբերությունների լայն օրակարգը, ինչպես նաև կուռ իրավական հիմք է ստեղծում տնտեսական և ոլորտային համագործակցության շրջանակն ամրապնդելու և ընդլայնելու համար` մեծապես խթանելով տարբեր ոլորտներում ներքին բարեփոխումների շարունակումը:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ


ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ


