Կայացավ Կրթության և գիտության աշխատողների ՃՀՄ-ի 5-րդ համագումարը

2021 թվականի փետրվարի 20-ին տեղի ունեցավ Հայաստանի կրթության և գիտության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության 5-րդ համագումարը:
Համագումարի 95 պատվիրակից մասնակցում էր 92-ը:
Համագումարի աշխատանքներին մասնակցում էր ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանը:
Համագումարում բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի կրթության և գիտության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Գրիգոր Ղարիբյանը: Նիստը վարում էր ՃՀՄ-ի նախագահի տեղակալ Սիրանուշ Խլղաթյանը:
Գրիգոր Ղարիբյանը համագումարի պատվիրակներին ներկայացրեց հաշվետու ժամանակաշրջանում ՃՀՄ-ի խորհրդի կատարած աշխատանքները: Նա նշեց ոչ միայն կատարված աշխատանքները, այլև անդրադարձավ ոլորտում առկա համակարգային հիմնահարցերին, ինչպես նաև կրթության և գիտության ոլորտի աշխատողներին հուզող սոցիալական խնդիրներին:
Վերստուգիչ հանձնաժողովի կողմից կատարված աշխատանքների մասին զեկուցեց հանձնաժողովի նախագահ Սուսաննա Տոնոյանը: Այնուհետև Սիրանուշ Խլղաթյանը ներկայացրեց Հանրապետական միության 2021-2026 թթ. գործունեության ծրագիրը, որը հաստատվեց համագումարի կողմից:
ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանը ՃՀՄ-ի նախագահին և ներկաներին ուղղած ողջույնի խոսքում կարևորեց ոլորտի դերն ու նշանակությունը, ներկայացրեց նաև առկա համակարգային խնդիրների նկատմամբ արհմիությունների մոտեցումները:
Հայաստանի կրթության և գիտության աշխատողների 5-րդ համագումարում միաձայն ՃՀՄ նախագահ վերընտրվեց Գրիգոր Ղարիբյանը, նախագահի տեղակալ՝ Սիրանուշ Խլղաթյանը, վերստուգիչ հանձնաժողովի նախագահ՝ Սուսաննա Տոնոյանը:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ


ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ


