Երևան, 05.07.2022

Կայքի հին տարբերակը

ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամը և Հայաստանի Արհմիությունների Կոնֆեդերացիան համատեղ հայտարարում են նորաբաց Առաջնորդության Դպրոցի ընդունելություն։

Մենք վստահ ենք, որ ուժեղ և նորարար առաջնորդների սերունդը վաղվա օրվա գրավականն է։

 

ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑԻ ՄԱՍԻՆ

Եթե փնտրում ես նոր գիտելիքներ և արժեքավոր հմտություններ ձեռք բերելու հնարավորություն, հետաքրքրված ես քաղաքացիական հասարակության ինստիտուտների զարգացմամբ, ցանկանում ես ակտիվ մասնակցություն ունենալ Հայաստանի զարգացմանն ու կայացմանը, ապագայում առաջնորդել քո ոլորտի արհմիութենական կազմակերպություններից մեկը, ապա այս հնարավորությունը հենց քեզ համար է։

 

Դպրոցի սկիզբը՝ մայիսի 3, 2022թթ․

Դասընթացների քանակը՝ 12

Մասնակիցների քանակը՝ 20

 

ԻՆՉՈ՞Ւ ԴԻՄԵԼ

Սա եզակի հնարավորություն է ձեռք բերելու խորը գիտելիքներ ոլորտի տեղական և միջազգային փորձագետներից, զարգացնել ու կատարելագործել առաջնորդական հմտությունները, սովորել վճռականորեն դնել մեծ նպատակներ և իրականացնել դրանք՝ դառնալով առաջատար քո ոլորտում։

  • Մասնակցությունն անվճար է։
  • Բոլոր մասնակիցներին տրամադրվելու են սերտիֆիկատներ։

 

ՈՎՔԵ՞Ր ԿԱՐՈՂ ԵՆ ԴԻՄԵԼ

Ընդունելության հայտ կարող են ներկայացնել 19-45 տարեկան, անգլերեն և ռուսերեն լեզուների նվազագույն իմացությամբ անձինք, այդ թվում՝ ուսանողները։

 

ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄ ԵՎ ԺԱՄԿԵՏ

Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև ապրիլի 16-ը ներառյալ ուղարկել CV և մոտիվացիոն նամակ (մինչև 300 նիշ) հետևյալ հասցեով՝ educate.ctua@gmail.com

 

Արդյունքները կամփոփվեն հայտերի վերջնաժամկետից հետո 1 շաբաթվա ընթացքում։