Երևան, 29.11.2022

Կայքի հին տարբերակը

Սիրելի կանայք

 

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան շնորհավորում է ձեզ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի առթիվ:

Ձեր՝ հոգատար մոր, սիրող կնոջ, հայրենի օջախի անձնուրաց պահապանի ջանքերի շնորհիվ է, որ կայուն է մնում հայ ընտանիքը, հաղթահարվում են ամենօրյա դժվարությունները և իրականություն դառնում բոլորիս երազանքները:

Մաղթում եմ ձեզ գարնանային վառ տրամադրություն, բարություն և երջանկություն: Թող սերն ու խաղաղությունը լինեն  ձեր կյանքի  մշտական  ուղեկիցը:

Եղեք միշտ նախաձեռնող, գեղեցիկ ու հմայիչ, սիրով ու ջերմությամբ շրջապատված:

 

ՀԱՄԿ նախագահ՝                                   ԷԴՈՒԱՐԴ ԹՈՒՄԱՍՅԱՆ