Երևան, 05.07.2022

Կայքի հին տարբերակը

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

07 մարտի, 2022թ.

ք. Երևան

 

ԵՄ-ՀՀ «ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԵՎ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ»

366-րդ հոդվածով նախատեսված Քաղաքացիական հասարակության պլատֆորմի արհմիությունների ներկայացուցիչ անդամների ընտրության  արդյունքների մասին

 

Հայաստանի արհմիությունների  կոնֆեդերացիայի նիստերի դահլիճում 2022թ. մարտի 4-ին տեղի ունեցավ  մրցույթ «ԵՄ-ՀՀ  «Համապարփակ  և ընդլայնված  գործընկերության     Համաձայնագրի» 366-րդ հոդվածով նախատեսված քաղաքացիական  հասարակության պլատֆորմի արհմիությունների   մասով   հայաստանյան  կազմի ձևավորման»» Կարգի համաձայն:

Մրցույթին մասնակցում էին ընտրական հանձնաժողովի 22 անդամներից 19-ը:

Մրցույթին մասնակցության հայտ էին ներկայացրել երեք թեկնածուներ:

Ղեկավարվելով վերոնշյալ Կարգի 7-րդ մասի  4-րդ կետով՝ ընտրական հանձնաժողովը բաց քվեարկությամբ որոշեց Պլատֆորմում փոխարինող անձանց համար հայտարարել լրացուցիչ մրցույթ նույն պայմաններով:

Ընտրական հանձնաժողովը բաց քվեարկությամբ իր կազմից ընտրեց հաշվիչ հանձնաժողով՝

Շմավոն Մկրտչյան – նախագահ

Սրապիոն Առաքելյան – անդամ

Լիլիթ Կարապետյան - անդամ

Մրցույթն անցկացվեց փակ գաղտնի քվեարկությամբ: Քվեատուփում առկա քվեաթերթիկներից մեկը ճանաչվեց անվավեր:

Քվեարկության արդյունքում երեք թեկնածուներն էլ  ստացան անցողիկ միավորներ /բալ/:

Մասնավորապես,

Աննա Բարիկյան  -ներկայացված  ՀԱՄԿ-ի աշխատակազմի արհեստակցական կազմակերպության կողմից - 84 բալ

Տիրուհի Նազարեթյան - ներկայացված Ագրոարդի համակարգի աշխատողների արհմիությունների ՃՀՄ կողմից - 82 բալ

Արսեն Իգիթյան - ներկայացված Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի և հանրային  ծառայությունների արհմիությունների ՃՀՄ կողմից - 79 բալ

Ընտրական հանձնաժողովը միաձայն հաստատեց քվեարկության արդյունքները: